Աննա Ռեյնոլդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ռեյնոլդս
Ծնվել էհունիսի 1, 1968(1968-06-01)[1] (55 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունMagdalen College School?
Մասնագիտությունգրող, սցենարիստ և դրամատուրգ

Աննա Ռեյնոլդս (անգլ.՝ Anna Reynolds, հունիսի 1, 1968(1968-06-01)[1]), բրիտանացի վիպասան, դրամատուրգ և սցենարիստ։ Հեղինակել է Tightrope (1991) և Jordan պիեսները, որոնցից վերջինը Սցենարիստների ամերիկյան գիլդայի կողմից արժանացել է «1992 թվականի լավագույն պիես» մրցանակի։ Չիկագոյի կինոփառատոնում Հյուգո մրցանակի արժանացած The Winding Sheet կինոնկարի համասցենարիստն է։ «Խելագարություն» վերնագրով նրա առաջին վեպը տպագրվել է 1996 թվականին[2]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնոլդսի 10 պիեսներ պաշտոնապես բեմադրվել են, այդ թվում՝ «Հորդանան», «Կարմիրը», «Անգինը», «Վայրենիները», «Ինձ նայիր», «Խորը ուրախություն», «Օղակաձև ճանապարհի հեքիաթներ»-ը և «Քաղցր կարկանդակ»-ը։ Նրա «Դրախտ» սցենարը հեռարձակվել է ԲիԲիՍի-ով, իսկ «The Winding Sheet»-ը՝ Միացյալ Թագավորության հեռուստատեսության չորրորդ ալիքով[2]։

Գրել է «Թայմս», «Գարդիան», «Նյու Սթեյթսման», «Օբզերվեր» և «Բիգ Իսյու» լրագրերի համար։

Բրիտանացի գրողների writewords.org.uk խմբի հիմնադիրներից մեկն է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին՝ 17 տարեկան հասակում, տարել է նախադաշտանային համախտանիշի ծանր փուլ, ինչի արդյունքում մահացել է նրա մայրը։ Սկզբում նրան դատապարտել են սպանության համար, բայց 2 տարի Դարեմի բանտում անցկացնելուց հետո դատավճիռը չեղարկվել է բժիշկ Կատարինա Դալտոնի[3] տրամադրած ապացույցների հիման վրա, որոնք հստակեցնում էին, որ պատահարը պայմանավորված է եղել նրա վիճակով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Anna Reynolds' webpage, writewords.co.uk.
  3. Lauren Slater "The Prophet of PMS", New York Times, 28 December 2004
  4. Nick Curtis "Nothing but the truth" Արխիվացված 2012-11-09 Wayback Machine, The Independent, 23 March 1994