Աննա Պետրյաևա
Աննա Պետրյաևա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1894 |
Ծննդավայր | Կալլիվերե, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1991 (97 տարեկան) |
Մահվան վայր | Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սմոլենսկ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սարատովի համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատատու | Սմոլենսկի պետական բժշկական համալսարան և Stavropol State Medical University? |
Պարգևներ և մրցանակներ |
Աննա Տիմոֆեևնա Պետրյաևա (ռուս.՝ Анна Тимофеевна Петряева, հունվարի 19, 1894, Կալլիվերե, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 15, 1991, Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ, 1945-1970 թվականներին Սմոլենսկի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Պետրյաևան ծնվել է 1894 թվականի հունվարի 19-ին, Սանկտ Պետերբուրգի նահանգի Յամբուրգսկի գավառի Նարովո վոլոստի Ֆիտինկա գյուղում (այժմ՝ Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջան)։ 1919 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը։ Նա որպես ուսուցիչ աշխատել է Բալակովո քաղաքում։ 1924 թվականին Պետրյաևան ավարտել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Արխանգելսկում աշխատել է որպես մանկաբույժ, այնուհետև տեղափոխվել է Սմոլենսկ։ 1930 թվականից աշխատել է Սմոլենսկի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության ամբիոնում, եղել է ասիստենտ, այնուհետև՝ բաժնի վարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Պետրյաևան տարհանվել է Պենզա, այնուհետև տեղափոխվել Ստավրոպոլ[1], որտեղ դարձել է Ստավրոպոլի բժշկական ինստիտուտի մանկաբուժության նորաստեղծ բաժանմունքի առաջին ղեկավարը[2]։
Սմոլենսկի ազատագրումից հետո Պետրյաևան վերադարձել է աշխատանքի Սմոլենսկի բժշկական ինստիտուտում և մինչև 1970 թվականը ղեկավարել մանկաբուժության ամբիոնը։ Բացի դասավանդումից, մանկական հիվանդությունների ոլորտում նա ակտիվորեն զբաղվել է գիտական գործունեությամբ, ուսումնասիրել է երեխաների մարսողության սուր և քրոնիկ խանգարումները, երեխաների ռևմատիկ հիվանդությունները, հիպովիտամինոզը և վիտամինային անբավարարությունը։ Եղել է 90 գիտական աշխատությունների և 3 մենագրությունների հեղինակ։ Նրա ուսանողներից 21-ը բժշկական գիտությունների թեկնածու են, 2-ը՝ դոկտոր։ Պետրյաևան Սմոլենսկում եղել է մանկական կլինիկական հիվանդանոցի կառուցման նախաձեռնող և նրա նախագծի հեղինակը[1]։
Եղել է Դելիում կազմակերպված Մանկաբույժների I համաշխարհային համագումարի պատվիրակ[1]։
Մահացել է 1991 թվականի դեկտեմբերի 15-ին, թաղված է Սմոլենսկի լեհական գերեզմանատանը[2]։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով և մի շարք մեդալներով՝ «Առողջապահություն գերազանցիկ» կրծքանշանով, ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[1]։ Եղել է ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ[3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Роль витаминов в педиатрии и их практическое применение» (1948)
- «Туберкулез и ревматизм у детей» (1952)
- «Вскармливание детей разного возраста, острые и хронические расстройства пищеварения и питания у детей» (1961)
- «Как вырастить здорового ребенка?» (1964)
- «Патогенетические основы терапии патологии респираторной системы у детей» (1975)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 В. Е. Шаробаро. «Петряева Анна Тимофеевна» (ռուսերեն). Энциклопедия Смоленска. Персоналии. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ 2,0 2,1 «Кафедра детских болезней лечебного и стоматологического факультетов» (ռուսերեն). Сайт Ставропольской государственной медицинской академии. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ В. Е. Шаробаро, Л. В. Асмоловская. «Петряева Анна Тимофеевна» (ռուսերեն). Смоленский некрополь. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- Հունվարի 19 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 15 մահեր
- 1991 մահեր
- Սարատովի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային մանկաբույժներ
- Խորհրդային բժիշկներ
- Խորհրդային պրոֆեսորներ