Աննա Մարիա Թելոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Մարիա Թելոտ
Դիմանկար
Ծնվել է1683[1][2]
ԾննդավայրՈւփսալա, Շվեդիա[1]
Մահացել է1710[1][2]
Մահվան վայրԱդոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտություննկարչուհի և նկարազարդող
Ծնողներհայր՝ Philip Jacob Thelott?[1]
 Anna Maria Thelott Վիքիպահեստում

Աննա Մարիա Թելոտ, (շվեդ.՝ Anna Maria Thelott, 1683[1][2], Ուփսալա, Շվեդիա[1] - 1710[1][2], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ նկարչուհի, մանրանկարչուհի, փորագրող, ծաղկող՝ հին ձեռագրեր պատկերազարդող[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մարիա Թելոտը ծնվել է Ուփսալայում՝ Շվեյցարիայում։ Նա փորագրող, ժամագործ վարպետ Ֆիլիպ Հակոբ Թելոտ Ավագի (ծնվել է 1635 թվականին, մահացել է 1710 թվականին) դուստրն է, ակադեմիկոս Ֆիլիպ Հակոբ Թելոտ Կրտսերի (ծնվել է 1682 թվականին, մահացել է 1750 թվականին) քույրն nւ փորագրող Օլոֆ Թելոտի (ծնվել է 1670 թվականին, մահացել է 1728 թվականին) խորթ քույրը։ Աննայի ծնողները 1670-ականներին Շվեյցարիայից արտագաղթել էին Ուփսալա։ Աղջիկն ու եղբայրները իրենց հոր մոտ սովորում էին վերջինիս արհեստը և նրա մոտ աշխատում՝ որպես օգնականներ։ Երեխաները սկսել են աշխատել, Երբ Օլոֆ Ռուդբեքը հանձնարարել է ներկայացնել չորս հատորանոց «Ատլանտիկա» և «Էլիզիայի կամպուս» աշխատությունները[4] [5]։

Աննա Մարիա Թելոտը նաև մանրանկարների, փորագրությունների և տուշի անհատական պատվերներ է ընդունել իր ընտանիքի շնորհիվ։ Նա 1706 թվականին 11-ից ավել փորագրություններ է արել գերմանական քաղաքների տեքստերով։ Աննան հաճախ պատկերազարդել է Յոհան Փերինգսկիոլդի նկարները։ Նրա լեյտմոտիվը ներառում է կենդանիներ, բնապատկերներ, այլաբանություն և կրոն։ Աննան իր աշխատանքների ներքևում միշտ թողնում էր «Anna Marija ein geborene Thelotten» մակագրությունը[6]։

Ուփսալայում 1702 թվականի հսկա հրդեհից հետո ընտանիքը տեղափոխվել է Ստոկհոլմ։ Հայրն ապրել է առանձին, իսկ Աննան օգնել և աջակցել է հորը, երբ վերջինս անաշխատունակ էր։ 1710 թվականիին Աննա Մարիա Թելոտը դարձել է 1710-1713 թվականների շվեդական ժանտախտի բազմաթիվ զոհերից մեկը և մահացել Ստոկհոլմում, 27 տարեկում։ Աննան 1704-1709 թվականներից թողել է էսքիզի գիրք, որն այժմ պահվում է Ուփսալայի համալսարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Anna Maria Thelott 1683 — 1710 Konstnär
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alvin
  3. Anna Lena Lindberg. «Anna Maria Thelott». Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  4. «Thelott, Philip Jacob». vobam.se. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  5. Gunnar Eriksson. «Olof (Olaus) Rudbeck». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  6. Birgitta Fritz. «Johan Peringskiöld». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]