Աննա Մարիա Էրենստրալ
Աննա Մարիա Էրենստրալ շվեդ.՝ Anna Maria Ehrenstrahl | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 4, 1666[1][2] |
| Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[3][1] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 22, 1729[3][4][2] (63 տարեկան) |
| Մահվան վայր | Parish of St Gertrud of Germany, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարչուհի |
| Ժանր | դիմանկար |
| Ուշագրավ աշխատանքներ | Gustav, 1683-1685, prince of Sweden?[1] |
| Հայր | David Klöcker Ehrenstrahl?[1] |
Աննա Մարիա Էրենստրալ (շվեդ.՝ Anna Maria Ehrenstrahl, սեպտեմբերի 4, 1666[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա[3][1] - հոկտեմբերի 22, 1729[3][4][2], Parish of St Gertrud of Germany, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ նկարչուհի, իր հոր՝ Դավիդ Քլյոքեր Էրենստրալի աշակերտուհին[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1666 թվականին Ստոկհոլմում՝ նկարիչ Դավիդ Քլեքեր-Էրենստրալի ընտանիքում[7]։
1886 թվականին ամուսնացել է Սվեալանդի դատարանի նախագահ Յոհան Ուոթրանգի հետ[6]։ Այն ժամանակվա օրենքների համաձայն՝ պարտավոր չէր վերցնել ամուսնու ազգանունը և հայտնի է Էրենստրալ ազգանունով։ Ամուսնանալուց հետո դարձել է տնային տնտեսուհի։ Ընտանիքի ֆինանսական վիճակը շատ լավ էր, և գումար վաստակելու կարիք Աննա Մարիան չուներ, սակայն նա շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ, և նույնիսկ երբեմն գումար է վերցրել դրա համար, բայց պրոֆեսիոնալ նկարիչ չի եղել ընտանեկան կարգավիճակի պատճառով։ Հետազոտողները ենթադրում են, որ նա բավականաչափ հարգանք է վայելել ժամանակակից նկարիչների մոտ[5]։
Աննա Մարիա Էրենստրալը եղել է իր հոր աշակերտը։ Հանդես է եկել որպես նրա օգնական, ունեցել է իր սեփական արհեստանոցը հոր տանը։ Զբաղվել է հոր կտավներից պատճեններ նկարելով․ այդ ժամանակ պատճենները բավականին արժեքավոր կարգավիճակ ունեին, և դրանք նկարելը շահութաբեր գործ էր։ Ստեղծված օրինակների թվում կարելի է նշել Կարլ XI-ի դիմանկարի պատճենը, որն ստեղծվել է նրա հոր կողմից 1676 թվականին[5]։
Որպես ինքնուրույն նկարիչ՝ վերցրել է իր հոր ստեղծագործության հիմնական հատկանիշները, նկարել է բարոկկո ոճով մարդկանց, երբեմն կենդանիների միայնակ և խմբային դիմանկարները։ Քսանչորս տարեկանում նկարել է տարվա չորս եղանակների ալեգորիան և Ամուրը և Պսիքեն ալեգորիան։ Ավելի ուշ ստեղծել է արքայազն Ֆրեդրիկի և արքայազն Կարլ Գուստավի դիմանկարները՝ այրի թագուհու հանձնարարությամբ (1690), արքայազն Գուստավի դիմանկարը (1685), Դանիայի թագուհի Ուլրիկա Էլեոնորայի և Ավրորա Քյոնիգսմարկի դիմանկարը։
Նկարել է Սվեալանդի դատարանի վեց նախագահների՝ Մագնուս Գաբրիել Դելագարդիի, Գուստավ Ադոլֆ Դելագարդիի, Լարս Վալենշտեդտի, Գաբրիել Ֆալկենբերգի, Ռեյնհոլդ Յոհան ֆոն Ֆերսենի և Կարլ Գիլենշտերնի (1717) դիմանկարները։ 1717 թվականին բոլոր վեց դիմանկարները նվիրել է Սվեալանդի դատարանին[5]։
Մահացել է Ստոկհոլմում 1729 թվականի հոկտեմբերի 22-ին՝ 63 տարեկան հասակում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեդիայի թագավոր Կարլ XII
- Կարլ XII-ը մանկության տարիներին
- Հեդվիգ Սոֆյա Շվեդացի
- Արքայազն Ուլրիկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Sjöblom A. Anna Maria Ehrenstrahl — P. 380.
- 1 2 3 4 GeneaStar
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Anna Maria Ehrenstrahl (շվեդերեն) — 1917.
- 1 2 3 4 En mamsell i akademien. Ulrica Fredrica Pasch och 1700-talets konstvärld. av Anna Lena Lindberg, Stockholm: Signum, 2010. 978-91-86221-05-8
- 1 2 Anna Maria Ehrenstrahl, urn: sbl:16717, Svenskt biografiskt lexikon (art av Axel Sjöblom.), hämtad 2015-02-07.
- ↑ Wilhelmina Stålberg; P. G. Berg Ehrenstrah, Anna Maria // Anteckningar om svenska qvinnor. — Stockholm: P.G. Berg, 1864. — С. 121.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մարիա Էրենստրալ» հոդվածին։ |
| ||||||||||