Աննա Մառ
Աննա Մառ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7 (19), 1887 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 19 (ապրիլի 1), 1917 (30 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող, վիպասան, սցենարիստ և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | պատմվածք և Սցենար |
Աննա Մառ Վիքիքաղվածքում | |
Աննա Մառ Վիքիդարանում |
Աննա Մար (ռուս.՝ Анна Мар, իսկական անունը՝ Աննա Յակովլևնա Լեշինա, ռուս.՝ Анна Яковлевна Леншина, օրիորդական ազգանունը՝ Բրովար, ռուս.՝ Бровар, փետրվարի 7 (19), 1887, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 19 (ապրիլի 1), 1917, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս արձակագիր, լրագրող, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Բրովարը ծնվել է 1887 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Նրա հայրը՝ Յա. Ի. Բրովարը, բնանկարիչ էր։ Տասնհինգամյա Աննան թողնում է հայրենի քաղաքը և մեկնում Խարկով։ Աշխատում է գավառական զեմստվոյի գրասենյակում։ Տասնվեց տարեկանում ամուսնանում է, բայց շուտով բաժանվում է։
Նրա առաջին պատմվածքները լույս են տեսնում 1904 թվականին «Южный край» թերթում, որտեղ նա վարում էր ֆիլիետոնի բաժինը։ Այդ ժամանակ էլ նա ընտրում է իր կեղծանունը. Աննան հրապուրված է բուդդիզմով՝ հատկապես բուդդիզմի կանոնիկ պոեզիայով, որտեղ Բուդդայի գլխավոր հակառակորդը չար աստվածություն Մարն էր, որը բառացիորեն նշանակում է սպանող, ոչնչացնող։ Աննա Մար անունն է կրում նաև Գերհարդ Հաուպտմանի «Միայնակը» պիեսի հերոսուհին։
1910 թվականին նա վերադառնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կարիքը նրան հետապնդում է, իսկ 1912 թվականից հաստատվում է Մոսկվայում։ Հրատարակվում են նրա նոր ստեղծագործությունները՝ «Невозможное» (1911), «Идущие мимо» (1913) վիպակները, «Тебе Единому согрешила» (1914) վեպը և այլն։
Հերթական ընկճախտի ժամանակ կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ՝ խմելով ցիանիդի կալիում։ Այլ վարկածով՝ կրակել է իր վրա[2]։
Վալերի Բրյուսովի «Բանաստեղծի օրագրում» բանաստեղծություն կա այս ինքնասպանության վերաբերյալ՝
Сегодня — громовой удар
При тусклости туманных далей:
По телефону мне сказали,
Что застрелилась Анна Мар…
Ճանաչված քննադատ Արկադի Գորնֆելդը նրա կյանքի և ստեղծագործության մասին ասել է. «Ընդմիշտ պոռնոգրաֆիայի եզրին՝ նա չի հատում այդ սահմանը, քանի որ նրա էրոտիկան գրական չափազանցություն չէ, առանց միտում է, չկա վատ մտադրություն, դա ճշմարտությունն է և նրա կյանքի պոեզիան, և նա այն արտահայտել է այնպես, ինչպես զգացել է»:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1914 - Լյուլյա Բեկ
- 1915 - Դուրման
- 1915 - Երեք արքաների օրը
- 1916 - Սիրո մրրիկ
- 1916 - Վայրի ուժ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. Klezmer — Detroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
- ↑ Աննա Մառ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Մառ, Կինը խաչի վրա, Երևան, «Դարակ» — 148 էջ, ISBN 978-9939-885-06-3։
- Мария Михайлова Голоса, не звучащие в унисон: Анна Мар. // Литературная учеба. 2. 2009.
- Русские писатели.1800-1917: Биографический словарь. М.: Большая Российская энциклопедия. Т.3: К-М.- 1994.- С.514-515.
- Дон Аминдо Поезд на третьем пути. М., 1991. С.137,139,141, 142.
- Великий Кинемо: Каталог сохранившихся игровых фильмов России (1908-1919).Каталог. М.: Новое литературное обозрение. 2002. По именному указателю.
- Женская драматургия Серебряного века. Антология. Составитель М В.Михайлова. М.: «Гиперион», 2009.- 568 с.
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մառ» հոդվածին։ |
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մառ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 1 մահեր
- 1917 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վվեդենսկյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ինքնասպան գրողներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս սցենարիստներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ռուս լրագրողներ