Աննա Լի Ֆիշեր
Աննա Լի Ֆիշեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և San Pedro High School? |
Մասնագիտություն | տիեզերագնաց, քիմիկոս և բժիշկ |
Ամուսին | William Frederick Fisher? |
Պարգևներ և մրցանակներ | |
Anna L. Fisher Վիքիպահեստում |
Աննա Լի «Թինգլ» Ֆիշեր (անգլ.՝ Anna Lee «Tingle» Fisher, օգոստոսի 24, 1949, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց, առաջին մայրը, որ եղել է տիեզերքում[1]։ Կատարել է մեկ տիեզերական թռիչք որպես թռիչքի մասնագետ շաթթլում՝ STS-51A (1984) «Դիսքավերի», քիմիկոս։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Լի Ֆիշերը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 24-ին Նյու Յորքի արվարձան Սենտ Օլբանս քաղաքում, բայց իր հայրենիքը համարում է Կալիֆոռնիայի Սան Պեդրո քաղաքը։ Օրիրդական ազգանունը եղել է Թինգլ, Ֆիշերը նրա երկրորդ ամուսնու ազգանունն է։ 1967 թվականին ավարտել է Սան Պեդրո քաղաքի ավագ դպրոցը։ 1971 թվականին ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը՝ ստանալով քիմիական գիտությունների բակալավրի աստիճան։ 1976 թվականին նույն համալսարանում ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան, 1987 թվականին՝ քիմիական գիտությունների մագիստրոսի աստիճան[2]։
Մինչև թռիչքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է UCLA-ի ասպիրանտուրայում՝ զբաղվելով ռենտգենյան ճառագայթների օգտագործմամբ մետաղական ածխածնային նյութերի բյուրեղագրական վերլուծությամբ։ 1976 թվականին գիտությունների դոկտորի աստիճան ստանալուց հետո մեկ տարի աշխատել է Կալիֆորնիայի Տորանս քաղաքի ստացիոնար ընդհանուր հոսպիտալում որպես բժիշկ-ինտերն։ Այնուհետև աշխատել է շտապ օգնության ոլորտում Կալիֆոռնիայի տարբեր հիվանդանոցներում[3]։
Տիեզերական պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականի հունվարի 16-ին 8-րդ հավաքածուի ժամանակ գրանցվել Է NASA-ի տիեզերագնացների ջոկատում։ Նա անցավ Ընդհանուր տիեզերական ուսուցման դասընթաց (ԸՏՈՒԴ) և 1979 թվականի օգոստոսին ընդունվեց Աստղագնացների բաժին որպես թռիչքի մասնագետ։ Նա աշխատել է որպես հեռավոր աստղադիտակի, տիեզերագնաց շարժման սարքի (EMU) զարգացման և փորձարկման խմբում որպես բեռնափոխադրող անձնակազմի ներկայացուցիչ։ Նա զբաղվում էր STS-2, STS-3 և STS-4 անձնակազմի պատրաստման մակարդակի գնահատմամբ։ Թռիչքի ընթացքում STS-9- ը անձնակազմի հետ աշխատել էր շփման օպերատոր վերահսկիչ կենտրոնում։
Տիեզերական թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին թռիչքը - STS-51A[4], շաթթլ «Դիսկավերի»։ 1984 թվականի նոյեմբերի 8-ից 16-ը որպես թռիչքի մասնագետ։ Թռիչքի տևողությունը 7 օր էր՝ 23 ժամ 46 րոպե[5]։
Տիեզերական թռիչքների ընդհանուր տևողությունը՝ 7 օր 23 ժամ 46 րոպե է։
Թռիչքից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրան նշանակել են որպես թռիչքի մասնագետ STS-61H անձնակազմում։ Թռիչքը նախատեսված էր 1986 թվականի հունիսի 24-ին, սակայն չեղյալ էր հայտարարվել «Չելլենջեր» (STS-51L) շաթթլի աղետից հետո։ Նա աշխատել է որպես թռիչքների պլանավորման վարչության պետի տեղակալ, եղել է տիեզերագնացների ընտրության հանձնաժողովի անդամ՝ 1987 թվականին զորակոչի ժամանակ։ 1989-1996 թվականներին նա չի աշխատել երկրորդ դստեր ծննդյան պատճառով։ 1996 թվականին նշանակվել է Թռիչքների պլանավորման բաժին (1997 թվականի հունիսից մինչև 1998 թվականի հունիս ամիսը եղել է նրա ղեկավարը), որտեղ ներգրավվել է թռիչքային առաջադրանքների նախապատրաստման և ISS-ի անձնակազմի համար ուսումնական գործընթացի նախապատրաստման գործում։ 1998 թվականի հունիսից մինչև 1999 թվականի հունիսը աշխատել է որպես ISS պլանավորման և ուսուցման բաժնի պետի տեղակալ, այնուհետև ղեկավարել է այդ բաժինը։ Երկար ժամանակ նա մնաց ակտիվ տիեզերագնաց, բայց 2011 թվականի հունվարին հաղորդագրություն հայտնվեց տիեզերագնաց-մենեջերների կատեգորիայի տեղափոխման և Տեխասի Ջոնսոնի տիեզերական հետազոտությունների կենտրոնում աշխատանքի անցնելու մասին։ 2017 թվականի ապրիլին աշխատել է «Օրիոն» նախագծի[3] վրա մինչև իր կենսաթոշակը[6]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ն։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսին (նախկին)՝ Սիմս, ամուսին (նախկին)՝ Ուիլյամ Ֆրեդերիկ Ֆիշեր, դուստրեր (երկրորդ ամուսնությունից). Քրիստինա Էնն (ծնվել է 07/29/1983) և Քեյր Լինն (ծնվել է 01/10/1989): Հոբբիներ. ջրային և ձմեռային դահուկներ, վազք, ստորջրյա լող, կարդալ և լուսանկարել, սիրում է ժամանակ անցկացնել իր ընտանիքի և դուստրերի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Anna Lee Fisher — the first mother in space» (անգլերեն). The Optimists - UCLA. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Fisher» (անգլերեն). astronautix.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 3,0 3,1 «Anna Lee Fisher (M.D.) Biographical Data (2014)». NASA.gov (անգլերեն). National Aeronautics and Space Administration. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «NASA - NSSDCA - Spacecraft - Details» (անգլերեն). nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Lynda Warnock: KSC. «NASA - STS-51A» (անգլերեն). nasa.gov. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Astronaut Anna Fisher, first mom in space, retires from NASA after 39 years - collectSPACE». collectSPACE.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Spacefacts biography of Anna L. Fisher
- «Anna L. Fisher Oral History» (անգլերեն). historycollection.jsc.nasa.gov. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Լի Ֆիշեր» հոդվածին։ |
|