Աննա Իսրայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Իսրայելյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1966(1966-11-04) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող
Աննա Իսրայելյանը «Առավոտի» 25-ամյակին. 2019 օգոստոսի 2. Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Աննա Իսրայելյան (նոյեմբերի 4, 1966(1966-11-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, 2011 թվականից մինչ օրս «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Իսրայելյանը ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 4-ին, Երևանում։ 1984- 1989 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում[1]։ 1989-1990 թվականներին թղթակցել է «Կերպասագործ» թերթին, իսկ 1990-1992 թվականներին՝ «Հայք» և «Ազգ» թերթերին[2]։ 1993 թվականից մինչև 2018 թվականը աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակում[3], որտեղ 2005 թվականից վարել է «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարը[4]։ 1998-1999 թվականներին եղել է «ԱՐ» հեռուստաընկերության «Հետագիծ» հաղորդաշարի վարող։ 2000 թվականի մարտ-մայիս ամիսներին եղել է «Արմենիա հեռուստաընկերության» «Օրվա մամուլ» նախագծի վարողը։ 2000-2002 թվականներին «Ա1+» հեռուստաընկերությամբ վարել է «Ա1+ մամուլ» ծրագիրը։

2019 թ. - 2021 թ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում վարել է «Բախման կետը» եւ «Երկրի հարցը» հաղորդաշարերը։

Աննա Իսրայելյանը 1997 թվականից մինչ 2011 թվականը թղթակցել է «Առավոտ» օրաթերթին, իսկ արդեն 2011 թվականից մինչ օրս «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիրն է։ «Առավոտում» վարել է «Առաջին դեմքից» եւ «Առերեսում» հաղորդաշարերը։

Մրցանակներ

2012 Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մրցանակ՝ Տեղեկատվության հասանելիության իրավունքը լավագույնս օգտագործելու համար։

2012թ. «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակ ՝ ավանդական և նոր մեդիայի հնարավորությունները հաջողությամբ համատեղելու համար

2011թ.՝ Երևանի մամուլի ակումբի մրցանակը՝ 2010թ. դեկտեմբերին թվային հեռարձակման լիցենզավորման մրցույթին նվիրված «Այսպիսին են հաղթողների առաջարկները (…)» հոդվածաշարի համար

2009թ. «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից կազմակերպված «Եվրոպական ինտեգրացիա Հայաստանի քաղաքացու համար» անվանակարգում

2008թ. 2-րդ տեղի մրցանակ «Նախագահի թեկնածուների լուսաբանում»։ Ընտրական հոդվածներ՝ կազմակերպված IREX Core Media Support for Armenia ծրագրի կողմից

2008թ. 2-րդ տեղի մրցանակ «Ընտրությունների օրվա լուսաբանում»։ Ընտրական հոդվածներ՝ կազմակերպված IREX Core Media Support for Armenia ծրագրի կողմից

2007թ.«Պետական գործունեության լավագույն լուսաբանման համար» մրցանակ Լրատվամիջոցների ծրագրային դերը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կառավարության լուսաբանման գործընթացում.

1999թ.՝ ՀՀ ՊՆ մրցանակը՝ «Լավագույն հրապարակման համար»

1999թ.՝ Երևանի մամուլի ակումբի մրցանակը՝ «Հոկտեմբերի 27-ի իրադարձությունների լավագույն լուսաբանման համար»


Վերապատրաստումներ

2008-2009թթ. մասնակցել է Եվրոպական հարևանության լրագրողական ցանց ծրագրին։

2008-ին սովորել է շվեդական FOJO մեդիա ինստիտուտում

2006-2005թթ. մասնակցել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո կազմակերպված Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի սեմինարներին։


1999 թվականի հոկտեմբերի 27-ին Աննա Իսրայելյանը եղել է այն լրագրողներից մեկը, որը գտնվել է Ազգային ժողովի շենքում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնալուծված է, ունի մեկ որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «:: ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ::ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Աննա | YPC» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «Ինչ-որ պահից ուղղակի կորում էր լրագրությամբ զբաղվելու ցանկությունը․ Աննա Իսրայելյան – Ditord.am» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Yerevan.Today | Աննա Իսրայելյանը հեռացել է «Ազատություն»-ից․ «Հրապարակ»». yerevan.today. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «Աննա Իսրայելյան - Հեղինակի մասին - Ազատություն ռ/կ». www.azatutyun.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  5. Հոկտեմբերի 27. 18 տարի անց, Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին