Աննա Երզինկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզինկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Երզինկյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1949(1949-10-23) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունկինոքննադատ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Ծնողներհայր՝ Յուրի Երզնկյան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

Աննա Յուրիի Երզինկյան (Անետա Երզնկյան, հոկտեմբերի 23, 1949(1949-10-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոքննադատ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011): Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության (1980) և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Երզինկյանը ծնվել է 1949 թվականին Երևանում կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և Մոսկվայի արվեստաբանության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1971-1973 թվականներին եղել է ԷՊՏՈ «Էկրան»-ի խմբագիր, 1973-1975 թվականներին՝ «Կոմսոմոլեց» թերթի թղթակից, 1975-1976 թվականներին եղել է Երևանի Կինոյի տան մեթոդիստը, 1973-1989 թվականներին աշխատել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչությունում` որպես ստեղծագործական մասնաճյուղի նախագահ, ապա` քարտուղար։ 1977 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի և հեռուստատեսության ամբիոնում, 1996 թվականից՝ միաժամանակ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, պրոֆեսոր է։ 1989-1990 թվականներին միաժամանակ եղել է ՀՀ Կինոյի բարեկամների հանրապետական ընկերության կազմքարտուղար, 1992 թվականից՝ ՀՀ Կինոյի բարեկամների հանրապետական ընկերության նախագահի տեղակալ։ 2000 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգետների արվեստանոցի ղեկավար։ 2006-2011 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, 2011-2012 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտակրթական ծրագրերի, որակի գնահատման միջազգային կապերի գծով պրոռեկտոր, 2013 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան։ ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհրդի գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի անդամ է։ Կինոյին և հեռուստատեսությանը նվիրված մի շարք հոդվածների և գրքերի հեղինակ է[1][2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի պատվոգիր, 2013
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2011
  • Նանսենի անվան մեդալ, 2010
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ դասական գրականության և թատրոնի դերը ազգային հեռուստատեսության ձևավորման գործում։ Հայկական հեռուստատեսության գեղարվեստական հաղորդակցության սկիզբը՝ ազգային գրականություն-թատրոն-հեռուստատեսություն։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երզինկյան Աննա Յուրիի, Յավուրյան Ալբերտ։ Երևան։ Մանկավարժ, 2008։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Անետա Երզնկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Աննա Յուրիի Երզինկյան». aspu.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.