Jump to content

Աննա Բալանդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Բալանդինա
Ծնվել էհոկտեմբերի 9, 1976(1976-10-09) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2002)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Արման Ղազարյան
Պարգևներ և մրցանակներ

Աննա Բալանդինա (Աննա Վլադիմիրի Շամցյան, հոկտեմբերի 9, 1976(1976-10-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2013)[1]։

Դերասան Արման Ղազարյանի կինն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Շամցյանը ծնվել է 1976 թվականին, Երևանում։ 2002 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Նույն թվականից որպես դերասանուհի աշխատում է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում[2]։

Դերեր ներկայացումներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ Ներկայացում Դեր
Ալեքսանդր Գրիբոյեդով «Խելքից պատուհաս» Լիզանկա
Յ. Տյատտե «Ոսկե ձկնիկը» Լաուրա
Ա. Օստրովսկի «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» Մաշենկա
«Գինարբուք ուրիշի խնջույքում» Ագրաֆենա Պլատոնովնա
Ֆ. Ստրինդբերգ «Ֆրեկեն Ժյուլի» Ֆրեկեն Ժյուլի
Ն. Գոգոլ] «Ռևիզոր» Մարիա Անտոնովնա
Գ. Գորին «Հիշատակի աղոթք» Ցեյտել
Ա. Վոլոդին «Սիրելիներից մի բաժանվեք» Կատյա
Կ. Գոլդոն «Խառնաշփոթ Կյոջիում» Մադոննա Լիբերա
Ա. Ռոզով «Մենք լավ ենք ապրում» Իսկրա
Յ. Պոլյակով «Համադասարանցիներ» Սվետլանա
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ` «Համադասարանցիներ» ներկայացումում Սվետլանայի դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2013[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Աննա Բալանդինայի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».