Աննա Անտոնովա
Աննա Անտոնովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 18, 1965 (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Ալեքսեյ Միշին |
Աննա Անտոնովա (ռուս.՝ Анна Кирилловна Антонова, սեպտեմբերի 18, 1965, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մենասահորդ-գեղասահորդուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Խարկովում։ Աննայի առաջին մարզիչները եղել են Վլադիմիր Կարպովը և Գալինա Մելնիկովան։ 1979 թվականին նա տեղափոխվել է Լենինգրադ և սկսել մարզվել ամուսիններ Ալեքսեյ և Տատյանա Միշինների խմբում (խորեոգրաֆիայով զբաղվում էին Լենինգրադի բալետային պարողներ Նիկոլայ Տագունովը, Վլադիմիր Սիվակը)` ներկայացնելով «Զենիթ» ակումբը (Լենինգրադի մարզ, ավելի ուշ՝ ԲՄԱ)։ Առաջին հաջողությունները գրանցվել են 1981 թվականին, երբ նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը պատանիների աշխարհի առաջնությունու և հինգերորդը` ԽՍՀՄ առաջնությունում։ 1982-84 թվականներին կայուն կերպով գտնվում էր ԽՍՀՄ առաջնությունների հաղթողների և ԽՍՀՄ գավաթի խաղարկության մրցումների հաղթողների շարքում, այդ թվում հաղթել է 1982 թվականի երկրի առաջնության ցուցադրական ծրագիրը։ Կրասնոյարսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադայում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ 1986 թվականի հունվարին ԽՍՀՄ առաջնությունում 10-րդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո հետո նա ավարտեց սպորտային կարիերան։
Անտոնովան աչքի էր ընկնում բալետի պարային ռիթմով։ Նա աշխարհում առաջին 3-4 գեղասահորդուհիներից մեկն է, ով կատարել է «բիլման» պիրուետը։ Եռակի թռիչքները գեղասահորդուհուն ոչ միշտ էին հաջողվում, ինչն էլ հանդիսնում էր միջազգային մրցումներում ցածր արդյունքների պատճառը։
2017 թվականի դրությամբ Անտոնովան աշխատում է որպես մարզիչ Էվրիի (Ֆրանսիա) SCA2000 ակումբում[1]։
Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/մրցաշրջան | 1980—1981 | 1981—1982 | 1982—1983 | 1983—1984 | 1984—1985 | 1985—1986 | |
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 10 | 7 | - | - | - | ||
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 3 | ||||||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 5 | 2 | 3 | 3 | - | 10 | |
NHK Trophy | 7 |