Աննա Ազարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Ազարովա
Ծննդյան թիվ՝օգոստոսի 26, 1980(1980-08-26)[1] (39 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել և հաղորդավար
IMDb։ID 1979389

Աննա Ազարովա (օգոստոսի 26, 1980(1980-08-26)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի և ֆոտոմոդել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ազարովան ծնվել է Մոսկվայում: Մայրը տնային տնտեսուհի է, հայրը՝ գործարանի բրիգադիր: 14 տարեկանից 8 տարի շարունակ աշխատել է մոդելային բիզնեսում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս։ Ռուսաստան է վերադարձել 2004 թվականին[2]: Խաղացել է ՍՏՍ հեռուստաալիքով հերարձակվող «Սիրելի Մաշա Բերեզինա» 60-սերիանանոց սերիալի գլխավոր դերում, ինչպես նաև «Երիտասարդ գայլախեղդը» և «Ընտրությունների օրը» կատակերգություններում։ Մասնակցել է «Maxim» ամսագրի ֆոտոսեսիային[3]: 2006 թվականին ՌՏՌ հեռուստաալիքով ցուցադրվող «Պարեր սառույցի վրա» ռեալիթի-շոուի մասնակից (հանդես է եկել օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլատովի հետ)[4]:

Ռեժիսոր Վասիլի Պիչուլը այսպես է խոսել նրա մասին․ «Անյան հրաշալի դերասանուհի է, իմ կարծիքով մեծ ապագա ունի։ Մենք ունենք այնպիսի գեղեցիկ դերասանուհիներ, որոնք կարող են նաև դրամատիկ կերպով խաղալ, երգել և պարել, որը չի եղել սկսած Լյուբով Օռլովայի ժամանակներից»[5]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Պավել Բաշնինի հետ: 2008 թվականի մարտի 25-ին ունեցել է երկվորյակներ՝ Դմիտրին և Գրիգորին[6]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Русская парижанка // Союз. Беларусь-Россия, № 334 от 1 ноября 2007
  3. Дорогая Аня Азарова // Maxim, январь 2006
  4. Шоу «Танцы на льду» // Комсомольская правда, 19 августа 2006
  5. «ПУСТЬ СПОЕТ ГЕНЕРАЛ КГБ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին։ Վերցված է 2013-04-19 
  6. Анна Азарова родила двух близнецов // Труд, № 060, 4 марта 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]