Աննա-Լիսա
Աննա-Լիսա | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1933[1][2][3] |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Մահացել է | մարտի 21, 2018[4] (84 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և տիկնիկագործ |
![]() |
Աննա-Լիսա (նորվ.՝ Anna Lisa Ruud, մարտի 30, 1933[1][2][3], Օսլո, Նորվեգիա - մարտի 21, 2018[4], Օսլո, Նորվեգիա[4])[5][6], նորվեգացի դերասանուհի, որը հիմնականում նկարահանվել է ամերիկյան ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա-Լիսան ծնվել է Օսլոյում, Նորվեգիա, աղջկական անունը՝ Աննա-Լիսա Ռուուդ[6], աշխատել է Օսլոյի Կենտրոնական թատրոնում։ 1954 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եղբորը այցելության, որը տուրիստական գործակալ էր Հոլիվուդում, Կալիֆոռնիա[7]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1954 թվականին Աննա-Լիսան գլխավոր դերակատարումով նկարահանվել է արևմտյան այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են Sugarfoot -ը, Maverick-ը և Bronco-ն, որոնք բոլորն էլ հեռարձակել են ABC-ն և Warner Bros.ը[6]։ Նկարահանվել է 1960 թվականի The Islanders արկածային-դրամատիկական հեռուստասերիալում, ինչպես նաև Bonanza -ում և Gunsmoke-ում։
Հետագայում Աննա-Լիսան հանդես է գալիս Նորա Թրավերսի դերով ABC-ի Black Saddle հեռուստասերիալում, նրա խաղընկերներն էին Փիտեր Բրեկը և Ռասսել Ջոնսոնը[8]։ Black Saddle -ում ունեցած հաջողությունը նրան բերեց տիեզերական թեմաներով երկու ֆիլմերում դերեր ստանալուն, որոնք էին 1959 թվականի Have Rocket, Will Travel կատակերգությունը և մեկ տարի անց 12 to the Moon ֆիլմը։ Նա շարունակել է հանդես գալ այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են GE True-ն, մինչև հեռացել է Հոլիվուդից, որպեսզի կարիերան շարունակի թատրոնի բեմում[6]։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա-Լիսան մահացել է Օսլոյում 2018 թվականի մարտի 21-ին, իր 85-ամյակից 9 օր առաջ[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 https://www.aftenposten.no/personalia/i/1KaqJ/Her-kan-du-soke-i-Aftenpostens-dodsannonser#!page=0!sourceName=Aftenposten!name=Ruud!location=Oslo
- ↑ 3,0 3,1 death notice
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.dagbladet.no/kjendis/den-norske-hollywood-skuespilleren-anna-lisa-ruud-er-dod/69637998
- ↑ [1]
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Brode, Douglas (2009), Shooting Stars of the Small Screen: Encyclopedia of TV Western Actors, 1946-present, Ellen and Edward Randall series, University of Texas Press, p. 23, ISBN 0292718497, https://books.google.am/books?id=o8uLbvRWBSAC&pg=PA23.
- ↑ Hyams, Joe (February 12, 1960), «Lovely television star Anna Lisa is a rare actress—no press agent», The News and Courier (Charlseton, S.C.), https://news.google.com/newspapers?id=06BIAAAAIBAJ&sjid=awsNAAAAIBAJ&pg=890,1489842.(չաշխատող հղում)
- ↑ Aaker, Everett, Television western players of the fifties: a biographical encyclopedia of all regular cast members in western series, 1949-1959, McFarland, 1997, ISBN 0786402849.
- ↑ Den norske Hollywood-skuespilleren Anna-Lisa Ruud er død
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ”Berit Brænne” Store norske leksikon. Läst 10 januari 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Աննա-Լիսա Վիքիպահեստում |
---|
- Anna-Lisa: Norwegian American Actress LawZone, retrieved 2012-08-10.
- Աննա-Լիսա on IMDb
|