Անմիջական Կախա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անմիջական Կախա
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Շամիրով
ՊրոդյուսերԱլեքսեյ Տրոցյուկ, Վիտալի Շլյապպո, Էդուարդ Իլոյան և Դենիս Ժալինսկի
ԴերակատարներԼյուդմիլա Արտեմևա և Միքայել Պողոսյան
Տևողություն110 րոպե
Շահույթ7 500 000 $[1]

«Անմիջական Կախա», ռուս ռեժիսոր Վիկտոր Շամիրովի կինոկատակերգությունը, որը հիմնված է համանուն համացանցային սերիալի վրա։ Գլխավոր դերերում են դերասաններ Արտյոմ Ղարագյոզյանը և Արտյոմ Կալայջյանը։ Պրեմիերան կայացել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի բոլոր գործող կինոթատրոններում։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2020 թվականի ապրիլի 1-ին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ռուսաստանի կինոթատրոններում պրեմիերային ցուցադրությունը կայացել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին։ Առաջին հանգստյան օրերին կինոնկարը գլխավորել է ռուսական վարձույթը[2]։

Ռուսական մամուլում ֆիլմն արժանացել է տարբեր գնահատականների[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախան սիրահարվում է հիասքանչ Սոֆային, սակայն, որպեսզի մոտենա նրա սրտին, նրան հարկավոր է իր ՎԱԶ-2101 մակնիշի ավտոմեքենայով վազանց կատարել Ռուսլանի նոր BMW-ն և մոռանալ Սերգոյի հետ ընկերության մասին։ Հարց է առաջանում, թե ինչ կընտրի Կախան՝ սերը, թե ընկերությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտյոմ Ղարագյոզյան - Կախա
  • Արտյոմ Կալայջյան - Սերգո
  • Մարինա Կալեցկայա - Միլենա
  • Լյուդմիլա Արտյոմովա - Միլենայի մայրը
  • Միքայել Պողոսյան - Սերգոյի պապը
  • Նանա Մուշտակովա - Սոֆա
  • Միլենա Ցվոխրեբա-Ագրանովիչ - Կախայի մայրը
  • Թամարա Տուրավա - Մուզիկա
  • Վարդան Դանիելյան - Երևան
  • Արթուր Հովհաննեսյան - Ռուսլան
  • Յուլիա Գրեվցովա - Տարանկա
  • Դանիլ Իվանով - Օպերատոր, Պուշկին

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր - Ալեքսեյ Տրոցյուկ, Վիտալի Շլյապո, Էդուարդ Իլոյան և Դենիս Ժալինսկի
  • Սցենարի հեղինակ - Արտյոմ Կալայջյան, Արտյոմ Ղարագյոզյանի և Վիկտոր Շամիրովի մասնակցությամբ
  • Բեմադրող ռեժիսոր - Վիկտոր Շամիրով
  • Բեմադրող օպերատոր - Սեմյոն Յակովլև
  • Բեմադրող նկարիչ - Միքայել Վելիչկո
  • Ռեկվիզիտի նկարիչ - Էրիկա Ռոբերթս
  • Կոստյումների նկարիչ - Բորիս Կուկոլնիկ
  • Գրիմի նկարիչ - Յեվգենիա Գնեդովա
  • Կոմպոզիտոր - Ռամզան Կալակուտոկ
  • Մոնտաժի ռեժիսոր - Վիկտոր Շամիրով
  • Ձայնային ռեժիսոր - Դմիտրի Կասյան
  • Գործադիր պրոդյուսեր - Դմիտրի Կոնոնովիչ
  • Ստեղծագործական պրոդյուսեր - Ռուսլան Խաչմամուկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://ekinobilet.fond-kino.ru/films/detail/111019620/
  2. «Комедия "Непосредственно Каха" возглавила российский кинопрокат в выходные». ТАСС. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Рецензии на фильм Непосредственно Каха (2020), отзывы
  4. Непосредственно Каха (2020) отзывы о фильме, трейлер — Мегакритик

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]