Արտյոմ Քալայջյան
Արտյոմ Քալայջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 03.05.1987 |
Ծննդավայր | Սուխումի |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնեություն |
Այլ անուն(ներ) | Սերգո (ռուս.՝ Серго անգլ.՝ Sergo) |
Մասնագիտություն | դերասան, բլոգեր, սցենարիստ, շոումեն |
Ակտիվ շրջան | 2009-ից մինչ այսօր |
Ժանրեր | Դրամա,կոմեդիա |
ԿինոՊոիսկ | ID 4197805 |
![]() | |
Արտյոմ Հակոբի Քալայջյան (մայիսի 3, 1987, Սուխում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայազգի դերասան, սցենարիստ, բլոգեր և շոումեն:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտյոմ Քալայջյանը (անգլ.՝ Artem Kalaidzhian, ռուս.՝ Артем Калайджян) ծնվել է 1987 թվականի մայիսի 3-ին Սուխումի քաղաքում, Աբխազիա: 1992 թվականին՝ 5 տարեկան հասակում ծնողների հետ միասին, պատերազմ սկսելու պատճառով տեղափոխվել է ապրելու Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող Ապշերոնսկ քաղաք: Այնտեղ սովորել է տեղի №1 դպրոցում մինչ երրորդ դասարան: Այնուհետև տեղափոխվել են ընտանիքի հետ միասին Սոչի քաղաք բնակություն հաստատելու: Սոչիի №9 դպրոցում էլ շարունակել է ուսումը և ավարտել է վերջին դասարանը: Այնուհետև ընդունվել է Ակադեմիական քոլեջ, Սոչիի Սեւծովյան հումանիտար ակադեմիայի և ավարտել այն, մասնագիտանալով որպես` հյուրանոցային և տուրիստական մենեջմենթի մասնագետ:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտյոմ Քալայջյանը իր կարիերան սկսել է 2008-2009 թթ., երբ մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ՈւՀԱ Archived 2020-10-30 at the Wayback Machine. առաջնությանը: Նա հանդես է եկել իր` «Южнее некуда» (ռուս.) թիմով, որտեղ եղել է թիմի ավագը և դարձել են Կրասնոդարի կենտրոնական լիգայի չեմպիոնները: Ինչպես նաև մասնակցություն են ունեցել Ուկրաինայի ՈՒՀԱ բարձրագույն խմբի լիգայում և ՈՒՀԱ-ի Պրեմիեր լիգայի մասնակիցներ են: Քալայջյանը ինչ-որ ժամանակ աշխատել է Կոմեդի Կլաբում որպես սցենարիստ և ТНТ հեռուստաընկերության մի շարք ծրագրերում, բայց հասկանալով, որ իր հումորը հասու է քչերին և իրեն անհետաքրքիր է գրել սցենար, որը կլինի ծիծաղելի ուրիշների համար, իսկ իր համար անհետաքրքիր և անիմաստ, որոշում է ավարտել իր գործունեությունը և սկսել իր իսկ նախագիծը և կախում չունենալ: Եվ 2012 թվականին իր ընկերների հետ ստեղծում է Յութուբյան սերիալը, որը անվանում են «Непосредственно Каха» (ռուս.): Արտյոմը խաղում է գլխավոր կերպարներից մեկի՝ Սերգոյի կերպարը: 2015 թվականին նկարահանվել է Дороги (ռուս.) ռուսական քրեական դրամայում: 2019 թվականի մարտ ամսի Արտյոմ Քալայջյանը դարձել է բլոգեր Ամիրան Սարդարովի կազմակերպած «Битва блогеров» (ռուս.) միջոցառման հաղթողը:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանվել է
- Дороги (2015) [1]
- Непосредственно Каха (2012-2019) [2]
- Туристическая полиция (2019)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фильм "Дороги" (2015)(ռուս.)
- "Шоу Без Названия" гость Серго (Артем Калайджян)(ռուս.)
- "Битва блогеров" прямая трансляция(ռուս.)