Անմահության բարձունք (Բելայա Կալիտվա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անմահության բարձունք | |
---|---|
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Բելայա Կալիտվա |
Ներկա վիճակ | կանգուն |
«Անմահության բարձունք» (ռուս.՝ Высота Бессмертия), հուշահամալիր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բելայա Կալիտվա քաղաքի Աթաևո գյուղում, Սևերսկի Դոնեց գետի աջ ափին։ Հուշահամալիրը հիմնադրվել է 1967 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անմահության բարձունք» համալիրը նվիրված է 8-րդ կովկասյան կորպուսի 112-րդ բաշկիրական հեծելազորային դիվիզիայի ռազմական հեծելազորային էսկադրոնի մարտիկներին։ Էսկադրոնը ղեկավարել է լեյտենանտ Աննակլիչ Աթաևը։
1943 թվականի հունվարին, Բելայա Կալիտվայի համար մղվող ազատագրական մարտերի ընթացքում, էսկադրոնի մարտիկները, ամրանալով շրջակա տարածքում առանձնացող բարձունքին, մարտնչում էին հետևակային գումարտակի դեմ, որն օգտագործում էր ինքնաձիգներ և ուներ տասը տանկի, հրետանու և ականանետների աջակցություն։ Դրանով նրանք ծանրակշիռ ավանդ ունեցան քաղաքը ֆաշիստներից բարեհաջող ազատագրելու գործում։
Լեյտենանտ Աննակլիչ Աթաևը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ ստորաբաժանման նրա ենթակաները նույնպես հետմահու ստացել են Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններ։
Սկզբնապես հուշարձանն ուներ երեք հուշակոթողի ու հավերժական կրակի տեսք։ Ավելի ուշ` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ հուշակոթողների միջև տեղադրվեց սգացող Մայր Հայրենիքի քանդակը` դափնե պսակը ձեռքին։ Պատի կիսաշրջանին տեղադրված են հուշասալիկներ, որոնց վրա փորագրված են հերոսների անունները, իսկ ամբողջ հուշահամալիրի երկանքով գրված է հետևյալ մակագրությունը. «Նահատակվածների հիշատակին արժանի եղեք»։