Անձրև (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անձրև (այլ կիրառումներ)
Անձրև
Անձրև
Տեսակարական անձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԱնձրևիկ
Կապված հոդվածներ«Անձրև» սկսվող էջեր

Անձրև, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն անձրև բառից, ինչպես որ կա թուրքերեն yaqmur (անձրև) անձնանուն։ Օրինակ՝ Յաղմուր զորավարի անունը[2], որից էլ առաջացել է հայերեն Աղմուր անձնանունը։ Փաղաքշական ձևն է Անձրևիկ[3]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անձրև, աշխարհական անունն է Գրիգոր Բ Վկայասերի (1066-1105)։
  • Երեմիա Անձրևիկ (12-րդ դար)
  • Անձրև, որդի Սարգսի, որ Ղազար գրչին գրել տվեց Մի Ավետարան, Գամաղիելի վանքում[4]։
  • Անձրև, խոջա Ցղնացի, որի կնոջը շատ էր պատվում Շահ Աբասը և «մայր» էր կոչել նրան։ Երբ Շահ Աբասը հրամայեց տանջել ու բանտարկել Ագուլիսի Անդրեաս քահանային, Անձրևի կինն ընկավ նրա ոտքերը և գթություն հայցեց, բայց շահը նրան չլսեց[5]։
  • Անձրև, հիշված 1648 թվականից Մոկաց Դաշտ գյուղում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Այրարատ, էջ 274
  3. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 167 — 634 էջ։
  4. Ձեռագիր, Վասպուրական, էջ 451, 1468 թ
  5. Առաք․ պտմ․ 276, Սիսական 342 բ, Նոր վկ․ 427, 1617 թ
  6. Ձեռագիր, Վասպուրական, էջ 914