Անձավիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անձավիկ
Տեսակբնության հուշարձան և քարանձավ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԱրարատի մարզ
Բարձրությունը ծովի մակարդակից2100 մետր

Անձավիկ, քարանձավ Հայաստանի Արարատի մարզի Վեդի քաղաքից մոտ 20 կմ հյուսիս-արևելք, Ուղտուակունք գետի աջ ափին, Քաջառու գետի հետ միախառնման տեղից 8 կմ հոսանքով վեր, 40 մ գետի հունից բարձր, ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում, երկրաբանական բնական հուշարձան է։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]