Քաջառու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաջառու
Բնութագիր
Երկարություն17 կմ
Ավազանի մակերես25 կմ²
Ջրի ծախս1,5 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳեղասար
Գետաբերանի տեղակայումՄիլի
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ

Քաջառու, Դարբանդ, գետ Հայաստանի Արարատի մարզում` Ազատի վտակներից։ Սկիզբ է առնում Գեղասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3100-3300 մ բարձրություններից, հոսում հարավարևմտյան ուղղությամբ ու Գառնի գյուղից 13-15 կմ հարավ-արևելք միախառնվում է Ազատին` ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա։ Ակունքի աշխարհագրական կոորդինատներն են հս.լ.40°06՛29՛՛ արլ.ե. 44°59՛52՛՛, գետաբերանինը՝ հս.լ.40°03՛29՛՛ արլ.ե. 44°52՛46՛՛։ Գետի երկարությունը 15-20 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 20-35 կմ²։ Ջրի միջին տարեկան ծախսը 0.5-2.5 մ³/վ է։ Սնումը հիմնականում հալոցքային և ստորերկրյա է[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 130 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 301 — 916 էջ։