Jump to content

Անկարգություններ Սողոմոնյան կղզիներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անկարգություններ Սողոմոնյան կղզիներում, 2021 թվականի նոյեմբերի 24-ին Սողոմոնյան կղզիներում սկսված զանգվածային անկարգություններ ու ցույցեր։ Անկարգությունների հետևանքով զոհվել է 3 քաղաքացիական անձ[1], ավելի քան 100-ը ձերբակալվել է[2]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոնյան կղզիները ազգամիջյան կոնֆլիկտի մեջ էր մինչև 2003 թվականը, երբ Ավստրալիան խաղաղապահ առաքելություն էր ծավալում[3]։ Երկրի ամենաբազմամարդ կղզու՝ Մալայթայի բնակիչները հաճախ դժգոհում էին, որ կառավարությունն անտեսում է իրենց կղզին[4]։ Երկրի ամենախիտ բնակեցված կղզու՝ Մալայթայի բնակիչները հաճախ դժգոհում էին, որ կառավարությունն անտեսում է իրենց կղզին։

2019 թվականին վարչապետ Մանասե Սոգավարեի գլխավորած կառավարությունը հետ է վերցրել Չինաստանի Հանրապետության (Թայվան) ճանաչումը և հարաբերություններ հաստատել մայրցամաքային Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ։ Մալայթա նահանգը, սակայն, շարունակել է աջակցել Թայվանին և Միացյալ Նահանգներին, վերջիններս 2020 թվականին 25 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն են ուղարկել կղզի[5]։

Մալայթա նահանգի վարչապետ Դանիել Սուիդանին նույնպես անկախության հանրաքվե է անցկացրել 2020 թվականին, որը կառավարությունը մերժել է որպես անօրինական[5]։ Գործազրկության և աղքատության աճը, որոնք սրվել են COVID-19 համավարակի ընթացքում սահմանափակումներով, նույնպես անկարգությունների պատճառ են դարձել[6]։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույցներն ի սկզբանե խաղաղ բնույթ են կրել[7], սակայն 2021 թվականի նոյեմբերի 24-ին վերածվել են բռնի ցույցերի՝ Սողոմոնյան կղզիների խորհրդարանի շենքի և հարակից շենքերի այրվելուց հետո[8][9]։ Դպրոցներն ու ձեռնարկությունները փակվել են ցուցարարների հետ ոստիկանության և կառավարական ուժերի բախումների պատճառով։ Բռնությունը սրվել է Հոնիարայի չինական թաղամասի կողոպուտից հետո[10][11]։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ[7]։

Ցուցարարների մեծ մասը եղել են Մալայթա նահանգի քաղաքացիները[12][13]։

Ավստրալիան արձագանքել է անկարգություններին՝ Սողոմոնյան կղզիների կառավարության խնդրանքով տեղակայելով Ավստրալիայի դաշնային ոստիկանության և Ավստրալիայի պաշտպանության ուժերի անձնակազմ՝ համաձայն Ավստրալիա-Սողոմոնյան կղզիներ անվտանգության երկկողմ պայմանագրի[14][15]։ Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, որ այս բանակի տեղակայումը Սողոմոնյան կղզիներում նպատակ է ունեցել աջակցելու Սողոմոնյան կղզիների թագավորական ուժերին, պահպանել կարգուկանոնը և պաշտպանված պահել կենսական ենթակառուցվածքները և որևէ դիրքորոշում չի ստանձնի Սողոմոնյան կղզիների ներքին հարցերի վերաբերյալ[12][16][17]։ Պապուա Նոր Գվինեան հայտարարել է Սողոմոնյան կղզիներում 34 խաղաղապահների տեղակայման մասին բռնությանը վերջ տալու համար[18]։

Նոյեմբերի 27-ին ոստիկանությունը հայտարարել է Հոնիարայի չինական թաղամասում այրված շենքում երեք ածխացած դիերի հայտնաբերման մասին։ Սա անկարգությունների սկսվելուց ի վեր մարդկանց մահվան առաջին գրանցված դեպքն է[4]։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ձերբակալվել է ավելի քան 100 ցուցարար[2][19]։ Հայտարարվել է նաև 36-ժամյա պարետային ժամ, ինչն օգնել է նվազեցնել ցուցարարների թիվը[20]։

2021 թվականի նոյեմբերի 30-ին Ֆիջին 50 զինծառայող է տեղակայել Սողոմոնյան կղզիներում[21]։ Դա արվել է Ավստրալիայի պաշտպանական ուժերը ուժեղացնելու համար՝ Ավստրալիայի և Ֆիջիի միջև Vuvale գործընկերության շրջանակներում։ Ֆիջիում, անհրաժեշտության դեպքում,120 զինծառայող մնում է պահեստազորում[22][23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Во время беспорядков на Соломоновых Островах погибли три человека». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 «Полиция Соломоновых Островов арестовала более 100 протестующих в связи с беспорядками». Рамблер/новости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. David Rising And Rod Mcguirk (2021 թ․ նոյեմբերի 25). «Australia sending troops to Solomon Islands as unrest grows». CP24 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 «Three bodies found after days of unrest in Solomon Islands». www.aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 «China convinced the Solomons to switch allegiances. Its one rebel province is now in line for $35m in US aid». ABC News. 2020 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. «Three killed in Solomon Islands unrest, burnt bodies found in Chinatown». South China Morning Post (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 «Police use tear gas in Solomon Islands - Taipei Times». www.taipeitimes.com. 2021 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. Lagan, Bernard. «Solomon Islands protesters burn parliament and Chinese shops in anti-Beijing riots». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «Парламент Соломоновых островов возобновил работу после беспорядков». РИА Новости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. «Solomon Islands: Australia sends peacekeeping troops amid riots». BBC News. 2021 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. «Australia sending troops to Solomon Islands as protests spread». cbc.ca (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. 12,0 12,1 David Rising and Rod McGuirk (2021 թ․ նոյեմբերի 25). «Solomon Islands leader blames foreign powers for unrest». CTVNews (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. «Australia sends troops and police to Solomon Islands as unrest grows». the Guardian (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Австралия отправит миротворцев на Соломоновы острова». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. «Joint media release - Solomon Islands». minister.homeaffairs.gov.au (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. «Australian forces on urgent mission to Solomon Islands after civil unrest rocks Pacific nation». ABC News. 2021 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  17. Taiwan News (2021 թ․ նոյեմբերի 25). «Australia sending police, troops and diplomats to Solomon Islands to aid amid violent protests | Taiwan News | 2021-11-25 15:16:25». Taiwan News. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  18. «Riots rock Solomon Islands capital for third day despite peacekeepers». France 24 (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  19. «Solomon Islands police find three bodies after violent protests». www.shropshirestar.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  20. «Solomon Islands Protests: 3 Burned Bodies Found in Chinatown». BA News - Breaking News Updates (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  21. Agence France-Presse and Reuters (2021 թ․ նոյեմբերի 29). «Fiji sends 50 peacekeepers to Solomon Islands». the Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  22. «Fijian troops to head to Solomon Islands». Fiji Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  23. Fijivillage. «50 Fijian troops to be dispatched to the Solomon Islands - PM». www.fijivillage.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.