Անկախության օր (Պակիստան)
Անկախության օր یوم استقلال |
|
---|---|
![]() |
|
Տեսակ | տոն |
Ենթադաս | independence day |
Ամսաթիվ | Օգոստոսի 14 |
Տոնվում է | ![]() |
Հաստատված | 1947 թվական, օգոստոսի 14 |
Պակիստանի Անկախության օր (ուրդու՝ یوم استقلال), Պակիստանի ազգային տոն: Նշվում է յուրաքանչյուր տարի՝ 1947 թվականից ի վեր:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոնը նշվում է օգոստոսի 14-ին. այդ օրը Պակիստանը դարձավ անկախ պետություն: Անկախության տոնը նշվում է ողջ երկրում՝ պետական դրոշի բարձրացման արարողությամբ, հարգանքի տուրք է մատուցվում ազգային հերոսներին, հրավառություն է կատարվում Իսլամաբադում: Հիմնական տոնակատարությունները անցկացվում են մայրաքաղաքում, որտեղ նախագահն ու վարչապետը Պառլամենտի շենքի վրա բարձրացնում են ազգային դրոշը և ելույթ են ունենում շնորհավորական ուղերձներով (դրանք ուղիղ հեռարձակվում են): Իրենց ելույթներում առաջնորդները ներկայացնում են կառավարության ձեռքբերումները, ապագա նպատակները:
Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգոստոսի 14-ին Պակիստանի բոլոր գավառների կենտրոններում անցկացվում են մասսայական-մշակութային միջոցառումներ: Երկրի բոլոր քաղաքներում նազիմների կողմից իրականացվում են դրոշի բարձրացման արարողություններ: Տարբեր մասնավոր կազմակերպություններում դրոշը բարձրացնում են տվյալ կազմակերպությունների ղեկավարները: Միաժամանակ, Մուհամմեդ Ալի Ջիննայի դամբարանի մոտ տեղի է ունենում պատվո պահակների փոփոխություն:
Անկախության օրը չի նշվել 2010 թ. օգոստոսի 14-ին, քանի որ այդ ժամանակ երկիրը պայքարում էր հեղեղումների դեմ: Պաշտոնական և ռազմական բոլոր միջոցառումները, որոնք ավանդաբար անցկացվում էին այդ օրը, չեղյալ հայտարարվեցին: