Անխորտակելի Սեմ
Անխորտակելի Սեմ | |
---|---|
![]() | |
Անվան բնօրինակ | Unsinkable Sam |
Տեսակ | կատու և ինդիվիդուալ կենդանի |
Սեռ | արու |
Ծնվել է | ոչ ուշ քան 1941 |
Ծննդավայր | Գերմանիա |
Սատկել է | 1955 |
Սատկելու վայր | Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Անխորտակելի Սեմ (անգլ.՝ Unsinkable Sam, որոշ աղբյուրներում Կատու Բիսմարկից կամ պարզապես Օսկար[1]), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական «Բիմարկ» գծանավի, «Կոզակ» էսկադրոնային ականակրի, ավելի ուշ՝ «Արկ Ռոյալ» ավիակիրի վրա ծառայած, և այդ երեք նավերի խորտակումից փրկված կատու[2], որը մահացել է ցամաքում՝ 1955 թվականին։
Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիսմարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևուսպիատակ կատվին Երրորդ Ռայխի «Բիմարկ» գծանավ է բերել անհայտ նավաստի։ Բրիտանական առևտրային նավերը խորտակելու հրամանով, նավը ծով է դուրս եկել Գոդենհաֆենից 1941 թվականի մայիսի 18-ին։ Ինն օր անց մայիսի 27-ին բրիտանական էսկադրան խորտակել է նավը։ 2200 նավաստիներից փրկվել են 115-ը։ Մի քանի ժամ անց անգլիական «Կոզակ» էսկադրոնային ականակրի նավաստիները գտել են կատվին նավաբեկորների վրա և նավ են բարձրացրել[3]։ Ընդ որում ականակրի անձնակազմին չի հաջողվել փրկել և ոչ մի մարդու։ Չիմանալով կատվի իսկական անունը, նրան անվանել են «Օսկար»[1]։
Կոզակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի ամիս Սեմը անց է կացրել ականակրի վրա, այդ ընթացքում նավը լողացել է Միջերկրական ծովի և Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում։ 1941 թվականի հոկտեմբերի 24-ին Ջիբրալթարից Լիվերպուլ մեկնող HG-75-ին ուղեկցելուց Կոզակին տորպեդահարել է գերմանական U-563 սուզանավը[4]։
Կոզակի անձնակազմը տեղափոխվել է «Լեգիոն» գծանավ։ Խիստ վնասված նավը Ջիբրալթար վերադարձնել վատ եղանակի պատճառով չի հաջողվել և այն խորտակվել է հոկտեմբերի 27-ին։ Նավացռուկին կպած գերմանական տորպեդը 159 անգլիացի նավաստու մահվան պատճառ է դարձել, բայց Օսկարը այս անգամ էլ է փրկվել։ Որոշ ժամանակ նա ապրել է Ջիբրալթարում[5]։
Արկ Ռոյալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կոզակի» խորտակվելուց հետո կատվին սկսել են անվանել «Անխորտակելի Սեմ» և տարել են «Արկ Ռոյալ» ավիակիր, որի օդանավները խորտակել էին Սեմի առաջին նավը։ Նոյեմբերի 14-ին Մալթայից վերադառնալուց «Արկ Ռոյալին» տորպեդահարել է գերմանական U-81 սուզանավը։ Վնասված նավը բուքսիրի վերցնել չի հաջողվել, և «Արկ Ռոյալը» խորտակվել է Ջիբրալթարից 30 մղոնի վրա։ Բոլոր նավաստիները, օդաչուները և Սեմը բարձրացել են օգնության շտապած նավեր և փրկվել[6].։
Փրկվածներին տեղափոխել են սկզբում «Լայթինգ» ապա «Լեգիոն» ականակիր, որը արդեն մեկ անգամ մասնակցել էր Սեմին փրկելուն։ «Լայթինգը» խորտակվել է չորս ամիս անց՝ 1942 թվականի մարտի 26-ին, իսկ «Լեգիոնը» 1943 թվականի մարտի 12-ին գերմանական տորպեդային «S-55» կատերի կողմից։
Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիակրի խորտակվելուց հետո, որոշել են կատվին թողնել ցամաքում։ Որոշ ժամանակ ապրել է Ջիբրալթարի գեներալ-նահանգապետի գրասենյակում, բայց հետո ուղարկել են Մեծ Բրիտանիա, որտեղ և՝ Բելֆաստում, դիմավորել է պատերազմի ավարտը[7]։
Մահացել է 1955 թվականին։ Նկարչուհի Ջորջինա Շոու-Բեյքերի պաստելով նկարած կատվի նկարը ցուցադրվում է Գրինվիչում գտնվող Բրիտանիայի Ազգային ծովային թանգարանում[6].։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Janusz Piekałkiewicz Sea War, 1939-1945 / translated by Peter Spurgeon. — Historical Times, 1987. — ISBN 978-0-713-71665-8(անգլ.)
- Sam Stall 100 Cats Who Changed Civilization: History's Most Influential Felines. — Quirk Books, 2007. — ISBN 1594741638(անգլ.)
- Val Lewis Ships' Cats in War and Peace. — Nauticalia, 2001. — ISBN 978-0953045815(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Patrick Roberts։ «Cats in Wartime»։ Patrick Roberts & Purr 'n' Fur (անգլերեն)։ Վերցված է 2017-09-23
- Ariane Stürmer (2010-01-27)։ «Die Katze im Wrack» (գերմաներեն)։ Der Spiegel։ Վերցված է 2017-09-23
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ըստ միջազգային նշանների բարձրացված դրոշը «Օ» տառն է («Օսկար»)՝ նշանակում է մարդ կա ջրում։
- ↑ Stall, 2007, էջեր 57–58
- ↑ Piekałkiewicz, 1987, էջ 142
- ↑ Guðmundur Helgason։ «HG-75»։ uboat.net (անգլերեն)։ Guðmundur Helgason։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2011-02-17
- ↑ Piekałkiewicz, 1987, էջ 170
- ↑ 6,0 6,1 «The Animals’ War: Special Exhibitions Gallery» (անգլերեն)։ Imperial War Museum։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-29-ին։ Վերցված է 2008-01-27
- ↑ Piekałkiewicz, 1987, էջ 173