Անխելես Բալբիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անխելես Բալբիանի
Ծնվել է օգոստոսի 7, 1981(1981-08-07)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի և մոդել

Անխելես Բալբիանի Մորեա (իսպ.՝ Ángeles Balbiani Morea), արգենտինացի դերասնաուհի և մոդել, առավել հայտնի է դարձել Ֆելիսիտաս Միտրե դերով «Խռովարար հոգի» հեռուստասերիալում:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անխելեը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 7-ին Բուենոս Այրեսում (Արգենտինա)[2]: Մոդել է աշխատել երեք տարի[2]: 2011 թվականի սեպտեմբերի 9-ին Բալբիանին սովորել է Բուենոս Այրեսի Դրամատիկական արվեստի համալսարանում, երբ «Խռովարար հոգի» հեռուստասերիալում ձեռք բերեց առաջին դերը:

Հեռուստատեսական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Անխելեսը Կրիս Մորենի «Խռովարար հոգի» հեռուստասերիալում ստացավ առաջին դերը: Այդ դերի շնորհիվ Բալբիանին դարձավ հանրաճանաչ դերասանուհի շատ երկրներում, որոնցից էին Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրները, ինչպես նաև Իսրայելը և Լատինական Ամերիկան:

«Խռովարար հոգի» հեռուստասերիալի մեկ էպիզոդում նա երգում էր Erreway խմբի «Inmortal» երգը: Անխելեսը նաև եղել է պարուհի Erreway-ի համերգներում:

2004 թվականին Անխելեսը Կրիս Մորենի Ֆլորիսյենտա սերիալում խաղում էր Սոֆիայի դերը: Հետո նա ընդմիջում կատարեց իր կարիերայում ամուսնության և ծննդաբերության համար:

Սեփական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալբիանի ծնողները բաճանվեցին, երբ նա ինը տարեկան էր, իսկ մայրը հետո ամուսնացավ այլ տղամարդու հետ: Բալբիանին ունի ավագ քույր, ավագ եղբայր, և երկու կրտսեր եղբայր։

Անխելես Բալբիանին 2007 թվականի հունիսի 16-ին Բուենոս Այրեսում ամուսնացել է Ֆելիկս Մալյոնեի հետ: 2007 թվականին զույգը ունեցավ տղա։

Բալբիանին ներկա ժամանակ ավարտում է ժուռնալիստիկայի ուսումը[3]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Official Fansite in Spain Archived 2009-01-27 at the Wayback Machine.
  3. Serbian forum about Floricienta

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]