Անժերյան դղյակ
| Տեսակ | շատո |
|---|---|
| Հասցե | promenade du Bout du Monde |
| Վարչական միավոր | Անժե[1][2] |
| Երկիր | |
| Պատվիրող | Բլանկա Կաստիլյացի |
| Ընթացիկ սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
| Վերահսկվում է | Ազգային հուշարձանների կենտրոն |
| Կայք | chateau-angers.fr |
| 47°28′N 0°34′W / 47.47°N 0.56°W | |
![]() | |
![]() | |
Անժերյան դղյակ (ֆրանսերեն՝ Château d'Angers), տեղակայված է Ֆրանսիայի Մեն և Լուրա դեպարտամենտի Անժե քաղաքում։ Դղյակի ընդհանուր մակերեսը կազմում է 25 000 մ²[3]։
Դղյակի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]III դարում Անժեի հողերը մտնում էին Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Մեն գետի ափին տեղակայված էր ոչ մեծ սահմանային բնակավայր՝ ամրացված փայտե պատերով, բարբարոս ցեղերի և վիկինգների հարձակումներից պաշտպանվելու համար[3]։
851 թվականին ամրոցն ընկնում է Անժու կայսրության տիրապետության տակ։
Ժոֆրուա II-ը (ֆրանսերեն՝ Geoffroy II) իր ղեկավարման ժամանակ (1040—1060 թվականներ) փայտե ամրոցի փոխարեն կառուցում է հսկայական քարե դղյակ։
1204 թվականին ֆրանսիական թագավոր Ֆիլիպ II-ը (ֆրանսերեն՝ Philippe II Auguste) զավթում է Անժու կայսրությունը, նրա հետ միասին Մենը, Նորմանդիան և Բրետանը։
1240 թվականին արդեն ավարտվում է Անժերյան դղյակի 17 կլոր աշտարակներով վիթխարի պատերը։
Լյուդովիկոս II Անժույացին դղյակի ներքին բակում կառուցում է մատուռ և թագավորական պալատ։
1562 թվականին Եկատերինա Մեդիչին այն ժամանակների ռազմական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ամրացնում է Անժերյան դղյակը։ Սակայն 1574 թվականին ֆրանսիական գահին նստելով և բողոքականների ռազմական ապստամբությունից զգուշանալով Հենրիխ III հրամայում է մինչև պատերի մակարդակը կտրել Անժերյան դղյակի տասնյոթ աշտարակները։ Աշտարակների քանդումից առաջացած քարերն օգտագործվեցին քաղաքի փողոցների կառուցման ժամանակ։ Չնայած դրան, Հենրիխ III-ը շարունակում էր պահել ամրոցը մարտական պատրաստականության մեջ և նույնիսկ պատերին հրետանի էր տեղադրել։
1939 թվականին ամրոցը դառնում է լեհական կառավարության թաքստոցը Գերմանիայի զորքից, իսկ 1940 թվականին գերմանական զորքը զավթում է այն։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դղյակի ամրոցային պատը կառուցված էր անկանոն հնգանկյան տեսքով փայլարային քարից և սպիտակ կրաքարից և ուներ մոտ մեկ կիլոմետր երկարություն[4]։ Հյուսիս-արևմտյան կողմը չուներ ամրաշինական ամրություններ և ընդհատվում էր Մեն գետում[4]։
Անժերյան ապոկալիպսիս
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անժերյան դղյակը հայտնի է իր «Ապոկալիպսիս» գոբելենների շարքով, որը դարձել է «Ֆրանսիայի կրոնական հրաշքներ»-ից մեկը։ Պատրաստի կտավը կազմված էր 144 մետր երկարությամբ և 5.5 մետր բարձրությամբ յոթ միանման մասերից։ Նրա ստեղծումը տևել է մոտավորապես հինգ տարի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- 1 2 archINFORM (գերմ.) — 1994.
- 1 2 «Замок Анжера». AllCastles.ru. Средневековые замки и крепости мира. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
- 1 2 «Замок Анжера». AllCastles.ru. Средневековые замки и крепости мира. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անժերյան դղյակի պաշտոնական կայք Centre des Monuments Nationaux» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
- Անժերյան դղյակի պատմությունը, ճարտարապետություն լուսանկարներ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժերյան դղյակ» հոդվածին։ |
|

