Անժելա Ասատրյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1924 |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | 1995 |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1948) |
| Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
| Աշխատավայր | Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ |
Անժելա Բորիսի Ասատրյան (1924, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1995, Երևան, Հայաստան), հայ կենսաքիմիկոս։ Բժշկական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անժելա Ասատրյանը ծնվել է 1924 թվականին, Երևանում։ 1948 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1949-1969 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կենսաքիմիայի լաբորատորիայի և իզոտոպային կաբինետի վարիչ, 1969-1995 թվականներին՝ կլինիկական կենսաքիմիայի բաժանմունքի գիտական ղեկավար[1]։
Աշխատանքները վերաբերում են տարբեր հիվանդությունների դեպքում կենսաքիմիայի և ախտաբանագենետիկական գործոնների վրա «Արզնի» և «Ջերմուկ» հանքային ջրերի և բարձրլեռնային կլիմայի ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությանը[1]։
Մահացել է 1995 թվականին, Երևանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Ասատրյան» հոդվածին։ |
| ||||||