Անթեմ
Անթեմ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Anthemideae |
Ցեղ | Անթեմ (Anthemis) L., 1753 |
Կատուակն (լատ.՝ Anthemis), իգաբող, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ ցածրաճ թփերի ցեղ։ Հայտնի է 130 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ անթեմ շնային (A. cotula), Կատուակն ներկատու (A. tinctoria), անթեմ Տրիում ֆետիի (A. triumfettii), անթեմ կրետական (A. cretica) և այլն։
Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունն ուղիղ է կամ վեր բարձրացող, ճյուղավորվող, մերկ կամ թավոտ, բարձրությունը՝ 10-80 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, հազվադեպ՝ գծաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է։ Եզրային ծաղիկներև իգական են, լեզվակավոր, միաշար, սպիտակ կամ դեղին, կենտրոնականները՝ երկսեռ, խողովակաձև, հնգատամ, դեղին, բուրավետ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հակակոնաձև, բազմակող սերմիկ է։ Որոշ տեսակներ միջատասպան են։
Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղազարդիչ է, մեղրատու և ներկատու։
Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Անթեմ Սոսնովսկուն (A. sosnovskyana) հանդիպում է միայն Գեղարքունիքի մարզի հյուսիսում, անթեմ կովկասյանը (A. caucasica) և անթեմ մուգ կամ երիզավորը (A. melanoloma)՝ միայն Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում, աճում են դաշտերում, մարգագետիններում, քարքարոտ, ավազոտ վայրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|