Անզգուշություն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անզգուշություն (այլ կիրառումներ)
Անզգուշություն
ռուս.՝ Неосторожность
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էփետրվարի 21 (մարտի 5), 1887

«Անզգուշություն» (ռուս.՝ Неосторожность), Անտոն Չեխովի պատմվածքը։ Առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականի փետրվարի 21-ին «Օսկոլկի» ամսագրի 8-րդ համարում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը գրվել է 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականի փետրվարի 21-ին «Օսկոլկի» ամսագրի 8-րդ համարում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ, 1899 թվականին տպագրվել է Վ. Գ. Բելինսկու հիշատակին գրքում։ Ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված ռուս գրականագետների աշխատություններից կազմված գրական ժողովածուի մեջ։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն, լեհերեն, սլովակերեն, սերբախորվաթերեն և չեխերեն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին հրատարակիչ Ն. Ա. Լեյկինը Չեխովին գրում է, ««Օսկոլկիում» հրապարակված Ձեր վերջին փոքրիկ երկը կրկին բացառիկ է …»: Քննադատ Վ. Վ. Բիլիբինին պատմվածքը դուր էր եկել, սակայն նա խորհուրդ է տվել հեղինակին գրել ավելի լուրջ ստեղծագործություններ. «Վերջին երկու պատմվածքը «Օսկոլկիում» (թունավորված և անպաշտպան էակ) դուրեկան են, ես նախկինները վատաբանել եմ։ Բայց այդպիսի պատմվածքներում չէ Ձեր փառքը, Ձեր ապագա հոնորարը, Ձեր ամեն ինչը։ Դուք ինքներդ դա գերազանց հասկանում եք»։

Պատմվածքի վերաբերյալ նկատառումներ են արել Լև Տոլստոյը և Ա. Բասարգինը։ Բասարգինի կարծիքով «Անզգուշությունը» տոգորված է անվնաս հումորով[1]։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պյոտր Պետրովիչ Ստրիժին՝ գնդապետ Իվանովայի բարեկամը
  • Դաշենկա՝ քենի, պառաված օրիորդ
  • Դեղագործ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Պետրովիչ Ստրիժինը կնունքից տուն է վերադառնում գիշերվա ժամը երկուսին։ Երեխայի ծնվելու կապակցությամբ Լյուբով Սպիրիդոնովնայի հետ կնունքից հետո նա մի քիչ խմել էր։ Տանը նա ցանկանում էր կրկնել. մտավ պահարանի մեջ, շշից լցրեց մի բաժակ և խմեց։ Այդ ժամանակ «հրաշքի նման ինչ որ բան» նրան շպրտեց սնդուկի կողմը, աչքերը փայլատակեցին, շնչառությունը դժվարացավ։ Զգալով կերոսինի հոտը՝ նա որոշեց, որ կերոսին է խմել։ Ստրիժինը կանչեց Դաշենկային և բողոքեց, որ կերոսին է խմել։ Դաշան սկսեց հանդիմանել նրան՝ ասելով, որ կերոսինը նույնպես փող արժե և սկսեց բողոքել կյանքից։ Այդ ժամանակ Ստրիժինը թափ տվեց ձեռքը և գնաց բժշկին որոնելու, ճանապարհին նա մտավ դեղատուն և սկսեց դեղագործից դեղ պահանջել։ Դեղագործն էլ, այդպիսի դեպքի հանդիպած չլինելով, սկսեց ինֆորմացիա որոնել տեղեկատուներից և բողոքել, որ իրեն գիշերով անհանգստացրեցին։ «Դուք մեզ՝ դեղագործներիս, մարդ չեք համարում և անհանգստացնում եք նույնիսկ գիշերվա ժամը չորսին, իսկ յուրաքանչյուր շուն կամ կատու հանգստանալու իրավունք ունի»։ Ստրիժինը լսեց դեղագործին և տուն գնաց՝ մտածելով, որ մահանում է, նա երկտող գրեց, «Խնդրում եմ իմ մահվան հարցով ոչ մեկին չմեղադրել»։

Առավոտյան Ստրիժինը ողջ առողջ էր, և Դաշային ասաց, որ ինքը ճիշտ կյանք է վարում, այդ իսկ պատճառով էլ նրա վրա ոչ մի թույն չի ազդում։ Դաշան էլ շունչ քաշեց՝ մտածելով, որ իրեն վատորակ և էժան կերոսին են վաճառել։

էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի հարյուրամյակին նվիրված Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքների հիման վրա էկրան բարձրացավ «Չեխով և Կօ» բազմասերիանոց ֆիլմը։ Երրորդ սերիայում էկրանավորվել են «Փեսացուն և հայրիկը», «Անզգուշություն» և «Լավ ավարտ» պատմվածքները։ Ռեժիսորներն են՝ Զինովի Ռոյզմանը, Դմիտրի Բրուսինկինը, Ալեքսանդր Ֆեկլիստովը։ Դերերում՝ Վլադիմիր Կաշպուր- Պյոտր Պետրովիչ Ստրիժին, Նատալյա Տենյակովա-Դաշա, Ստրիժինի քենին, Վլադիմիր Գուրկին- դեղագործ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Московские ведомости», 1900, № 270, 30 сентября

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Неосторожность // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]