Անելի Հուլտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անելի Հուլտեն
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Schillerska gymnasiet?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 27, 1960(1960-07-27) (63 տարեկան)
Ծննդավայր Գյոթեբորգ
Քաղաքացիություն  Շվեդիա

Անելի Հուլտեն (շվեդ.՝ Anneli Maria Hulthén[1][2],հուլիսի 27, 1960(1960-07-27), Գյոթեբորգ), շվեդ պետական և քաղաքական գործիչ, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության անդամ, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից Սկոնեի շրջանի նահանգապետ[3], Գեթեբորգի քաղաքային խորհրդի նախկին նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Հուլտենն ընտրվել է Ռիկսդագում, որտեղ մինչև 1996 թվականը նա եղել է տրանսպորտի, արտաքին գործերի, սահմանադրական, գյուղատնտեսական և արդյունաբերական կոմիտեների տեղակալ անդամ։ 1995-2002 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։

2008 թվականի նոյեմբերի 17-ին Անելի Հուլտենը նշանակվել է Գեթեբորգի քաղաքային խորհրդի նախագահ։ Նա իր աշխատանքը սկսել է 2009 թվականի հունվարի 13-ին[4]։ Քաղաքային խորհրդի նախագահ լինելուց բացի, Հուլտենը նաև պատասխանատու էր Գյոթեբորգի բիզնեսի, ենթակառուցվածքների, միջազգային հարաբերությունների և զբոսաշրջության զարգացման համար[5][6][7]։

2011 թվականին Սինգապուրում Համաշխարհային ձեռներեցների ֆորումում Գեթեբորգի գործարար շրջանի և կառավարության «Expedition Forward», «Business Emergency Programme» և «Brew House Incubator» ծրագրերի հետ աշխատանքի համար Հուլտենը ճանաչվել է որպես լավագույն քաղաքական գործիչ[8][9]։

Հուլտենը հայտնի է դարձել հեծանվային սպորտի նկատմամբ իր մեծ նվիրվածությամբ, այն է՝ հեծանվով ամենօրյա ուղեւորություններ դեպի աշխատանքի վայր և 2009 թվականին Գեթեբորգից Ստոկհոլմ հեծանվով երթևեկելով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կոնգրեսին մասնակցելը[10]։ Շվեդիայի հեծանվային սպորտային քաղաքական գործչի ամենամյա մրցանակը[11] :

Հուլտենը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր կոմիտեի անդամ է[12]։

2016 թվականի հունվարի 18-ին Անելի Հուլտենը հեռացել է Գոթենբուրգի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնից։ Նրան հաջորդել է Էն Սոֆի Հերմանսոնը[13] :

2016 թվականի սեպտեմբերի 22-ին նա կառավարության կողմից նշանակվել է Սկոնե շրջանի նահանգապետ և իր պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հոկտեմբերի 1-ից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bilkrisen oroar när hon tar över styret i Göteborg Dagens Nyheter 1 januari 2009
  2. Sveriges befolkning 1970, CD-ROM, Sveriges Släktforskarförbund 2002. Hulthéns födelseförsamling uppges här vara den numera upphörda Göteborgs Gamlestad, av vilken stadsdelen Olskroken var en del.
  3. Vår landshövding Länsstyrelsen Skåne. Läst 8 juli 2017.
  4. "Nu lämnar Göran över till Anneli" Արխիվացված 2009-02-04 Wayback Machine GT, 4 december 2008
  5. Göteborgs stads kommunalråd och biträdande kommunalråd Göteborg Stads hemsida. Läst 2013-02-19
  6. The Scandinavian 8 Million City: Om oss The Scandinavian 8 Million City-projektets hemsida. Läst 2013-02-18
  7. «Styrelse och beredningar | Sveriges Kommuner och Landsting». web.archive.org. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  8. Anneli Hulthén(անգլ.) // Wikipedia. — 2019-12-14.
  9. «World Entrepreneurship Forum - 2011 White Paper -». calameo.com. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  10. Svensk Cykling Արխիվացված 2014-04-13 Wayback Machine Svensk Cyklings hemsida. Läst 2013-02-18
  11. «Anneli Hulthén vinnare av Svensk Cyklings politikerpris 2010: "Jag är smickrad och glad!" « Svensk Cykling». web.archive.org. 2014 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  12. Socialdemokraternas verkställande utskott Արխիվացված 2017-03-19 Wayback Machine socialdemokraterna.se. Läst 2015-11-06
  13. Flanke, Johan (2016-03-03): "Anneli Hulthén: ”Det känns bra nu”". Արխիվացված 2016-05-09 Wayback Machine nytid.se. Läst 25 april 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անելի Հուլտեն» հոդվածին։