Անդրեյ Ցիգանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ցիգանով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 20, 1954(1954-01-20) (70 տարեկան)
 
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Անդրեյ Ցիգանով (ռուս.՝ Андре́й Васильевич Цыганов, հունվարի 20, 1954(1954-01-20)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1976 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերեն, իտալերեն և անգլերեն լեզուներին։

  • 1976 թվականից արտասահմանում աշխատել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգում և դիվանագիտական ներկայացուցչություններում։
  • 1996-1999 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999 թվականից մինչև 2000 թվականը եղել է Ռուսաստանի նախագահի օգնական։
  • 2000-ից մինչև 2004 թվականը Իտալիայում զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդի պաշտոնը։
  • 2004 թվականից մինչև 2010 թվականը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան։
  • 2010 թվականի հունվարի 18-ից մինչև 2014 թվականի մարտի 6-ը Իսլանդիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2014 թվականից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ[3]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հունիսի 2)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի մարտի 12)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2014 թվականի փետրվարի 10)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]