Անդրեյ Սախարովի տուն-թանգարան (Նիժնի Նովգորոդ)
Արտաքին տեսք
Անդրեյ Սախարովի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Նովգորոդ |
Վայր | Ռուսաստան |
Հիմնադրվել է | 1991 |
Կայք | museum.ru/M650 |
Անդրեյ Սախարովի տուն-թանգարան (ռուս.՝ Музе́й А. Д. Са́харова ), գտնվում է Նիժնի Նովգորոդի Գագարինի պողոտա 214 հասցեում (Շերբինկի միկրոշրջան)։ Թանգարանը բացվել է 1991 թվականին այն բնակարանի առաջին հարկում, որտեղ անցել են Անդրեյ Սախարովի քաղաքական աքսորի յոթ տարիները (1980-1987 թթ.):
Էքսկուրսիա թանգարանի սրահներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բաղկացած է երկու մասից`
- Հուշային ցուցադրություն՝ վերստեղծվել է Անդրեյ Դմիտրիևիչ Սախարովի բնակարանի ինտերիերն ու կահավորանքը, որտեղ ԿԳԲ-ի հսկողության տակ նա անցկացրել է ազատազրկման յոթ տարիները։
- Ցուցասրահ՝ այստեղ ներկայացված են գիտնականի Սարովի դաշնային միջուկային կենտրոնում աշխատած ժամանակաշրջանի կյանքի և գործունեության մասին նյութեր, ցուցադրվում է «Անդրեյ Սախարով. գաղտնի տարիներ» ֆիլմը։ Ամեն տարի դեկտեմբերի 14-ին, Սախարովի հիշատակի օրը, ցուցադրվում է նրա մահվան դիմակը։
Թանգարանի կրթական- մշակութային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշակերտների համար թանգարանի աշխատակիցները մշակել են մի շարք թեմատիկ զրույցներ, դասախոսություններ, որոնք նվիրված են Անդրեյ Սախարովի ստեղծագործական ուղուն։
- «Անդրեյ Սախարով՝ խորհրդային ջերմամիջուկային զենքի հայր»
- «Գորկովսկայա աքսոր»
- «Մարդու մեջ պահպանել մարդկությունը»՝ ըստ Սախարովի «Խաղաղություն մարդու միջոցով» աշխատանքի, «Սախարովի հուշագիր- Երկրի վրա կյանքի պահպանման հուշաթերթ»։
Թանգարանում կազմակերպվում են «Սախարովյան ընթերցումներ» գիտական-գործնական կոնֆերանսը, Սախարովի հիշատակի օրերին՝ «Ես և իմ իրավունքը» մրցույթը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вестник свободомыслия. - Н. Новгород, 2006.
- Нижний Новгород: 785 вопросов и ответов. - Н. Новгород: Кварц, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Страница Музея-квартиры на сайте «Музеи России»
- Здание Музея-квартиры на карте Нижнего Новгорода Արխիվացված 2017-03-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Սախարովի տուն-թանգարան (Նիժնի Նովգորոդ)» հոդվածին։ |