Անդրեյ Պլավկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Պլավկա
Ծնվել էնոյեմբերի 18, 1907(1907-11-18)[1]
ԾննդավայրԼիպտովսկա Սիելնիցա, Liptovský Mikuláš District, Žilina Region
Վախճանվել էհուլիսի 11, 1982(1982-07-11)[1] (74 տարեկանում)
Վախճանի վայրԲրատիսլավա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուսլովակերեն
ՔաղաքացիությունFlag of Slovakia.svg Սլովակիա
Հունգարիայի թագավորություն
Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Պարգևներժողովրդական արտիստ Վաստակավոր արտիստ և Աշխատանքի շքանշան

Անդրեյ Պլավկա (չեխ․՝ Andrej Plávka, նոյեմբերի 18, 1907(1907-11-18)[1], Լիպտովսկա Սիելնիցա, Liptovský Mikuláš District, Žilina Region - հուլիսի 11, 1982(1982-07-11)[1], Բրատիսլավա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ բանաստեղծ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Պլավկան ծնվել է 1907 թվականին Լիպտովսկա Սիելնիցայում, կաշեգործի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1931-1945 թվականներին եղել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի» անդամ։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլավկայի առաջին բանաստեղծական ժողովածուներն են «Գիշերներից և առավոտներից» (1928 թ.) և «Ճանապարհի քամին» (1940 թ.)։ «Լիպտովի երեք ճյուղ» (1942 թ.) ժողովածուում փառաբանում է աշխատավոր գյուղացուն, ժողովրդի հոգու տոկունությունը։ 1944 թվականին Սլովակյան ժողովրդական ապստամբության մասնակից Պլավկան գովերգում է ապստամբների հերոսականությունը «Կրակը լեռներում» (1947 թ.) ժողովածուի և «Երեք հոսանք» (1954 թ.) պոեմի մեջ՝ գրված ժողովրդական հերոսական էպոսի ավանդույթներով։ «Դալար ճյուղ» (1950 թ.) պոեմում բանաստեղծը ի պաշտպանություն խաղաղության իր ձայնն է բարձրացրել ընդդեմ պատերազմի նոր հրձիգների։ Պլավկայի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում բնանկարային լիրիկան։ Նրա վերջին տարիների ստեղծագործությունները ընդգրկվել են «Իմ հայրենիքը» (1953 թ.), «Կյանքի փառքը» (1955 թ.), «Լիպտովյան սրինգ» (1957 թ.), «Լեռնային սոճուտ» (1958 թ.), «Խոստովանություն» (1960 թ.), «Արմավենի և մայրի» (1961 թ.) ժողովածուներում։ Պլավկայի արձակ ստեղծագործություններից են «Պավելի կոչը» (1941 թ.) վեպը, «Պետր Հյուգանի վերադարձը» (1949 թ.) և «Յոթնյակը» (1952 թ.) պատմվածքների ժողովածուները, Խորհրդային միություն կատարած ճանապարհորդության մասին գրված «Երջանիկ մարդկանց երկրում» (1952 թ.) և «Ռումինական գարուն» (1954 թ.) գրքերը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն