Անդրեյ Մասլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Մասլով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 21, 1955(1955-07-21) (68 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ և «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ

Անդրեյ Մասլով (ռուս.՝ Андре́й Миха́йлович Ма́слов, հուլիսի 21, 1955(1955-07-21)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1977) և Ռուսաստանի Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսական ակադեմիային կից դասընթացները (1999)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1977 թվականից։ Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, հունարեն և իտալերեն լեզուներին։

  • 19771981 թվականներին՝ Կիպրոսի Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության կցորդ։
  • 19841988 թվականներին՝ Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանատան երրորդ քարտուղար։
  • 19921997 թվականներին՝ Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան ավագ խորհրդական։
  • 19972004 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ
  • 20042010 թվականներին՝ Իտալիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական
  • 2010 թվականի օգոստոսի 23-ից — 2014 թվականի հունիսի 16-ը՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրեն։

2014 թվականի հունիսի 16-ից՝ Հունաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2017 թվականի սեպտեմբերի 10)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի համար[2]։
  • «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ։
  • Ռուսաստանի ԱԳՆ պատվոգիր[3]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանակիր (2010 թվականի հոկտեմբերի 29)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի, գիտամանկավարժական գործունեության մեջ ունեցած վաստակի և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման համար[4]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի սեպտեմբերի 24)[5]
  • 1-ին կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի հունվարի 29)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2016 թվականի փետրվարի 10)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 16.06.2014 № 430 «О назначении Маслова А.М. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Греческой Республике»
  2. «Указ Президента Российской Федерации от 10.09.2017 № 416 «О награждении государственными наградами Российской Федерации»». publication.pravo.gov.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «Биография на сайте МИД России». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 29.10.2010 г. №1303 «О награждении государственными наградами Российской Федерации»
  5. Указ Президента Российской Федерации от 24.09.2002 г. № 1057 «О присвоении дипломатических рангов»
  6. Указ Президента Российской Федерации от 29.01.2007 г. № 89 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 10.02.2016 № 55 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2016-03-06 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]