Չելյաբինսկի ՄՊՄԴ № 3-ի սան է։ Հայտնի է Մոսկվայի«Սպարտակ» ակումբում ունեցած ելույթներով, որի կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության բազմակի չեմպիոն։ 2007 թվականին եղել է Յարոսլավլի«Շիննիկ» ակումբի խաղացող, որը հանդես է եկել Ռուսաստանի առաջին դիվիզիոնում և առաջնության արդյունքում առաջին տեղը զբաղեցնելով տեղափոխվել է Պրեմիեր լիգա։ «Շիննիկի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2007 թվականի դեկտեմբերին Կոնովալովը հեռացել է թիմից[1]։
2010 թվականի հունվարին երկամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Տորպեդո» ակումբի հետ[2], որի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկել մայիսի 11-ին Վորոնեժի«Ֆակել» ակումբի դեմ խաղում, հանդիպման ավարտին դուրս գալով փոխարինման։
2012 թվականին սիրողական լիգայում անցկացրելն է չորս խաղ (Չերնոզեմե տարածաշրջան) Տուլայի«Արսենալ» ակումբի կազմում[3]։
Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում անցկացրել է 196 խաղ, խփելով 14 գնդակ։
2013 թվականի հունիսիսն ընդունել է հրավերը դառնալ «Սպարտակ-2» ՖԱ-ի գլխավոր մարզչի օգնական։ 2017 թվականի հունվարից՝ Եվգենի Բուշմանովի օգնականը Ռուսաստանի երիտասարդական հավաքականում[4][5]։ Հեռացել է երիտասարդական հավաքականից Բուշմանովի գնալուց հետո։