Անդրեյ Բակլանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Բակլանով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ, պետական գործիչ և արաբագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1947(1947-10-18) (76 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Gleb Baklanov?
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Անդրեյ Բակլանով (ռուս.՝ Андре́й Гле́бович Бакла́нов, հոկտեմբերի 18, 1947(1947-10-18)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Գլեբ Վլադիմիրովիչ Բակլանովի որդին[1]։ Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1969)։ Պատմական գիտությունների թեկնածու (1973)։ 1969 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1969-1972 թվականներին՝ թարգմանիչ, Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանատան կցորդ։
  • 1973-1985 թվականներին՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտական մասի վարիչի պաշտոնակատար, դեկանի տեղակալ-Արևելյան բաժանմունքի ղեկավար, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի սեկտորի վարիչ։
  • 1976-1977 և 1983-1984 թվականներին Մեծ Բրիտանիայում փորձաշրջան է անցել։
  • 1986-2000 թվականներին՝ Տանզանիայում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար, խորհրդական, ԽՍՀՄ/Ռուսաստանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության բաժնի պետ, Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրեն, Ռուսաստանի ԱԳՆ Աֆրիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2000 թվականի հոկտեմբերի 17-ից-2005 թվականի սեպտեմբերի 22-ը՝ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 2007-2009 թվականներին՝ Դաշնային խորհրդի միջազգային կապերի վարչության պետի տեղակալ։
  • 2009-2012 թվականներին՝ Դաշնային խորհրդի միջազգային կապերի վարչության պետ։
  • 2012 թվականից՝ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալի խորհրդական։

Ամուսնացած է։ Ունի երեք երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի հունվարի 28)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի ապրիլի 2)[5]
  • 3-րդ դասի Ռուսաստանի Դաշնության իսկական պետական խորհրդական (2008 թվականի մայիսի 6)[6]
  • 2-րդ դասի Ռուսաստանի Դաշնության իսկական պետական խորհրդական (2010 թվականի մարտի 29)[7]
  • 1-ին դասի Ռուսաստանի Դաշնության իսկական պետական խորհրդական (2012 թվականի մայիսի 21)[8]

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2002 թվականի փետրվարի 18)՝ երկարամյա բեղմնավոր աշխատանքի և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի անցկացմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար[9]
  • Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Բակլանովը Ռուսաստանի գրողների միության և Ժուռնալիստների միության անդամ է։ Նա հինգ գրքի, 400-ից ավելի գիտական աշխատանքների և ԶԼՄ-ներում հրապարակումների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Как Тарасов парил президента Финляндии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 17.10.2000 № 1758 «О назначении Бакланова А. Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Саудовская Аравия»
  3. Указ Президента Российской Федерации от 22.09.2005 № 1105 «О Бакланове А. Г.»
  4. Указ Президента Российской Федерации от 28.01.1993 № 154 «О присвоении Бакланову А. Г. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
  5. Указ Президента Российской Федерации от 02.04.2003 № 392 «О присвоении дипломатических рангов»
  6. Указ Президента Российской Федерации от 06.05.2008 № 711 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим Аппарата Совета Федерации Федерального Собрания Российской Федерации»
  7. Указ Президента Российской Федерации от 29.03.2010 № 387 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим Аппарата Совета Федерации Федерального Собрания Российской Федерации»
  8. Указ Президента Российской Федерации от 21.05.2012 № 686 «О присвоении классного чина государственной гражданской службы Российской Федерации Бакланову А. Г.»
  9. Указ Президента Российской Федерации от 18.02.2002 № 178 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բակլանով» հոդվածին։