Jump to content

Անդրեաս Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրեաս Մարտինի Համբարձումյան
Ծնվել էփետրվարի 20, 1954 (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
ՄասնագիտությունԷնդոսկոպիստ, ճառագայթաբան, ուռուցքաբան
ԿոչումՊրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Աշխատավայր

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն դիագնոստիայի գծով

Էնդովիժն Բժշկական Կենտրոնի տնօրեն

Անդրեաս Մարտինի Համբարձումյան (փետրվարի 20, 1954(1954-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էնդոսկոպիստ, ճառագայթաբան, ուռուցքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1981 թվականից եղել է Երևանի Ուռուցքաբանության գիտական կենտրոնի ընդերադիտման և գերձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ, 1982 թվականից՝ ընդերադիտման կենտրոնի ղեկավար, 1995 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ճառագայթաբանության ամբիոնի վարիչ, 2000 թվականից՝ ՀՀ ուսուցողական ուլտրաձայնային կենտրոնի տնօրեն։

1997 թվականից հանդիսանում է ստամոքսաղիքաբանների ամերիկյան ընկերակցության անդամ, 1997 թվականից՝ Գերձայնային ախտորոշման ամերիկյան ընկերակցության անդամ, 1997 թվականից՝ Կլինիկական ուռուցքաբանների ամերիկյան ընկերակցության, 1997 թվականից՝ Կլինիկական ուռուցքաբանների եվրոպական ընկերակցության անդամ[1][2]։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են հակաքաղցկեղային պայքարի, ստամոքսաղիքային համակարգի, շնչուղիների, միզասեռական օրգանների ընդերադիտման, գերձայնային ախտորոշման հարցերին։

2015 թվականին արժանացել է «Տարվա ճառագայթաբան» մրցանակին[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնդոսկոպիայի ձեռնարկ, 1984։
  • Գերձայնային ախտորոշում, ատլաս, 1998։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Անդրեաս Մարտինի Անդրեասյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Տարվա լավագույն բժիշկ և տարվա լավագույն բուժհիմնարկ 2015 » /Անդրիաս Համբարձումյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Անդրեաս Համբարձումյան