Անդրանիկ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Թումանյան
Ծնվել է1909
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1983
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Անդրանիկ Խաչատուրի Թումանյան (1909, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1983), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում։ 1936 թվականին, ավարտելով Երևանի գյուղատնտեսական բանֆակը, որպես ուսուցիչ աշխատել է Կրասնոդարի երկրամասում, ապա Շամշադինի շրջանի Հախում և Վերին Կարմիրաղբյուր գյուղերում։

1942 թվականի մարտին զորակոչվել է բանակ և ընդունվել Թբիլիսիի առաջին հետևակային ուսումնարան։ Ամիսներ անց՝ 1942 թվականի հոկտեմբերին, երբ հակառակորդը հասել է Աբխազիայի Պսխու գյուղը, կուրսանտներից կազմված զորամիավորումների հետ մասնակցել է լեռներում ծավալված մարտերին։ Այնուհետև մասնակցել է Նովոռոսիյսկի մոտ, Դոլգայա լեռների շրջանում մղվող մարտերին, որտեղ վիրավորվել և տեղափոխվել է տեղի առափնյա հոսպիտալը։ Ապաքինվելուց հետո նրան ուղարկել են 255-րդ զորամաս, որտեղից էլ իր ընկերների հետ միասին կռվել է Մալայա Զեմլյայում։ 1943 թվականի օգոստոսին տեղափոխվել է Գելենջիկ, իսկ սեպտեմբերին մասնակցել է Նովոռոսիյսկի փողոցային մարտերին և ոտքից ծանր վիրավորվել։ Բուժվել է Գելենջիկի հոսպիտալում, որտեղ էլ սեպտեմբերի 16-ին հատել են նրա ոտքը։ Բուժվելուց հետո զորացրվել է և վերադարձել ու անցել ուսուցչական աշխատանքի։

1969 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք այլ մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 26-27։