Jump to content

Անդրաժ Շպորար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրաժ Շպորար
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1994(1994-02-27)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Լյուբլյանա, Սլովենիա
Հասակ 180 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա)
2005—2009 Սլովենիա Լյուբլյանա
2009—2011 Սլովենիա Ինտերբլոկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2012 Սլովենիա Ինտերբլոկ 21 (10)
2013—2015 Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա) 95 (46)
2016—2018 Շվեյցարիա Բազել 19 (1)
2016—2017  Գերմանիա Արմինիա 9 (2)
2018—2019 Սլովակիա Սլովան (Բրատիսլավա) 53 (44)
2020—2022 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 29 (9)
2021  Պորտուգալիա Բրագա 16 (3)
2021—2022  Անգլիա Միլդսբրո 35 (8)
2022— Հունաստան Պանաթինաիկոս 59 (19)
Ազգային հավաքական
2011—2012 Սլովենիա Սլովենիա (մինչև 19) 11 (3)
2012 Սլովենիա Սլովենիա (մինչև 20) 11 (1)
2013—2016 Սլովենիա Սլովենիա (մինչև 21) 19 (7)
2016— Սլովենիա Սլովենիա 53 (12)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 8.6.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 8.6.2024

Անդրաժ Շպորար (սլովեն.՝ Andraž Šporar, փետրվարի 27, 1994(1994-02-27)[1], Լյուբլյանա, Սլովենիա), սլովեն ֆուտբոլիստ, հունական «Պանաթինաիկոս» ակումբի և Սլովենիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շպորարը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ինտերբլոկ» ակումբում։ 2011 թվականի օգոստոսի 6-ին «Շամպիոն Ցելեի» դեմ խաղում թիմի կազմում իր նորամուտը նշել Է Սլովենիայի երկրորդ դիվիզիոնում[2]։ Նույն խաղում Անդրաժը խփել է իր առաջին գոլը «Ինտերբլոկի» կազմում։ 2012 թվականի ամռանը Շպորարը տեղափոխվել է մայրաքաղաքի «Օլիմպիա»։ Հուլիսի 15-ին «Դոմժալեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սլովենիայի առաջնությունում[3]։ Հուլիսի 22-ին «Ռուդարի» դեմ խաղում Անդրաժը խփել է իր առաջին գոլը Լյուբլյանայի ակումբի կազմում[4]։ Նույն մրցաշրջանում նա օգնել է թիմին նվաճել արծաթե մեդալներ։ 2015 թվականի օգոստոսի 30-ին «Ռուդարի» դեմ խաղում Շպորարը հեթ-տրիկ է կատարել[5]։ Հոկտեմբերի 31-ին «Ցելեի» դեմ խաղում Անդրաժը կատարել է «պոկեր»[6]։ Նույն մրցաշրջանում նա տասնյոթ գնդակով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն։

2016 թվականի սկզբին Անդրաժը տեղափոխվել է շվեյցարական «Բազել»[7]։ Փետրվարի 14-ին «Գրասհոփերի» դեմ խաղում նշել է իր նորամուտը շվեյցարական Սուպերլիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մատիաս Դելգադոյին[8]։ 2017 թվականի ապրիլի 15-ին «Լոզանի» դեմ խաղում Շպորարը խփել է իր առաջին գոլը «Բազելի» կազմում[9]։ Նույն թվականին նա օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։

2017 թվականի ամռանը Անդրաժը վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Արմինիա» (Բիլեֆելդ)։ Հուլիսի 29-ին «Յանի»ի դեմ խաղում նշել է իր նորամուտը Երկրորդ Բունդեսլիգայում[10]։ Նույն խաղում Շպորարը խփել է իր առաջին գոլը «Արմինիայի» կազմում։ 2018 թվականի սկզբին Անդրաժը դարձել է Բրատիսլավայի «Սլովանի» խաղացող։ Տրանսֆերի արժեքը կազմել է 600 հազար եվրո։ Փետրվարի 18-ին «Զեմպլինի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[11]։ Մարտի 3-ին «Նիտրայի» դեմ մրցավեճում Շպորարը խփել է իր առաջին գոլը «Սլովանի» կազմում[12]։ 2018/19 մրցաշրջանում Անդրաժը դարձել է Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 29 գոլ։

2021 թվականի օգոստոսի 31-ին սեզոնային վարձակալության իրավունքով տեղափոխվել է անգլիական Չեմպիոնշիփի «Միդլսբրո» ակումբ[13]։ Ակումբում իր նորամուտը նշել է սեպտեմբերի 11-ին «Քովենթրի Սիթիի» դեմ արտագնա խաղում՝ հանդիպման 63-րդ րոպեին փոխարինելով Օնել Էռնանդեսին[14]։ Սեպտեմբերի 15-ին խփել է իր առաջին գոլը «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ արտագնա խաղում (0:2)[15]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 11-ին 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Մալթայի հավաքականի դեմ խաղում Շպորարը նշել է իր նորամուտը Սլովենիայի հավաքականի կազմում՝ անդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Միլիվոե Նովակովիչին[16]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սլովան»

  • Սլովակիայի չեմպիոն - 2018/19

«Բազել»

  • Շվեյցարիայի չեմպիոն - 2016/17

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Շամպիոն Ցելե VS. Ինտերբլոկ 0:4» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «Օլիմպիա Լյուբլյանա VS. Դոմժալե 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Ռուդար VS. Օլիմպիա Լյուբլյանա 0:5» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Օլիմպիա Լյուբլյանա VS. Ռուդար5:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Ցելե VS. Օլիմպիա Լյուբլյանա 0:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Лучший бомбардир чемпионата Словении Андраж Шпорар перешёл в «Базель»» (ռուսերեն). sports.ru. 2015 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «Грассхоппер VS. Базель 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  9. «Лозанна VS. Базель 0:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  10. «Արմինիա Բիլեֆելդ VS. Յան 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. «Զեմպլին VS. Սլովան Բրատիսլավա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. «Նիտրա VS. Սլովան Բրատիսլավա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  13. Middlesbrough seal loan signing of 141-goal Slovenian striker Արխիվացված 2022-01-18 Wayback Machine, TeamTalk (31 августа 2021)
  14. Coventry City 2-0 Middlesbrough Արխիվացված 2022-01-18 Wayback Machine, BBC Sport (11 сентября 2021)
  15. Nottingham Forest 0-2 Middlesbrough Արխիվացված 2022-01-16 Wayback Machine, BBC Sport (15 сентября 2021)
  16. «Մալթա VS. Սլովենիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]