Jump to content

Անդույետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդույետ
ԵնթատեսակՇարկուտերի և երշիկ
 Andouillette Վիքիպահեստում
Անդույետը կտրվածքով

Անդույետ, կամ անդուլյետ (ֆր.՝ Andouillette) , ֆրանսիական երշիկների տեսակ, որն ավանդական է Շամպայն, Պիկարդիա, Արտուա հին ֆրանսիական երկրամասերի համար։ Պատրաստվում է նաև Ֆլանդրիայում և Լիոնում։ Երշիկի միջուկը (խճողակը) բաղկացած է խոզի (երբեմն տավարի կամ հորթի ) աղիքի և ստամոքսի երկարությամբ բարակ կտրտված զանգվածից, որոնք նախապես լավ լվացվում են, փափկեցվում և թրջում աղ և պղպեղ ավելացված գինու մեջ։ Զանգվածը տեղավորվում է խոզի աղիքի մեջ և լավ եփվում։ Անդույետի պատրաստման ընթացքը նման է անդուլյետ երշիկի պատրաստման ձևին, սակայն աղի և համեմունքների սահմանափակ օգտագործմամբ։ Պատրաստի երշիկները իրենց մեջ չեն պարունակում պինդ կտորներ և շրջանաձև կտրտված օգտագործվում են սննդի մեջ ինչպես սառը,այնպես էլ տաք վիճակում, ինչպես խավարտի հետ (օրինակ ՝ տապակած կարտոֆիլ ), այնպես էլ՝ առանձին։ Անդույետը առանձնանում է իր նրբահամությամբ և հոտով։ Այս տեսակի երշիկների պատրաստման և վաճառքի որակը վերահսկվում է «Association amicale des amateurs d’andouillettes authentiques» միավորման կողմից։ Որն էլ հենց գնահատում է արտադրանքը կրճատ ААААА.[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]