Անդիփսարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ChiosPrefecture.jpg
Տեսակկղզի և բնակավայր
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան[1]
ՏեղադրությունPsara Municipality?
Մասն էEast Aegean Islands?
Բարձրություն (ԲԾՄ)130 մետր մ
Մակերես{{{մակերես}}} կմ²

Անդիփսարա[2], նաև Անտիպսարա, Անտիպիհարա (հուն․՝ Αντίψαρα «Տեղադրված Փսարայի դիմաց»), փոքրիկ, ժայռոտ կղզի Էգեյան ծովում՝ Արևելյան Սպորադաների կղզեխմբի կազմում։ Պատկանում է Հունաստանին և գտնվում է ավելի մեծ բնակեցված Փսարա կղզուց 2,4 կմ արևելք։ Հյուսիսային Եգեյան կղզիների ծայրամասում մտնում է Փսարայի մեջ։ Բնակչությունը, ըստ 2011 թվականի մարդահամարի, 4 մարդ է[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդիփսարայի կղզին գտնվում է Էգեյան ծովի արևելյան մասում։ Մակերեսը մոտ 4 կմ² է։ Ամենաբարձր գագաթը Փսիլի-Րահի լեռն է, որն ունի 130 մետր բարձրություն։ Կղզու տեղանքը ժայռոտ է՝ բլուրներով և հողաթմբերով, բավականին նվազ բուսականությամբ։ Կլիման միջերկրածովյան է։ Քարքարոտ և անհաս է և՛ հյուսիսից, և՛ արևմուտքից։

Անդիփսարայի և Փսարայի կղզիները ընտրվել են ծովային և թռչող թռչունների մի ամբողջ շարքի բնակալման վայր։ Դրանց շարքում են Էլեոնորայի բազեն, փոմփոլավոր ջրագռավը, միջերկրածովյան մրրկահավը և լևանտական մրրկահավը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ կղզին բնակեցված է եղել մարդկանցով դեռևս անտիկ (հին հունական և հռոմեական) ժամանակներում, սակայն դրա բնակչությունը միջին դարերում միանգամից կրճատվել է, ինչը կապված է անտառահատումների և, համապատասխանաբար, խմելու ջրի պաշարի նվազման հետ։ Ինչևէ, բյուզանդական և օսմանյան ժամանակներում կղզում կար նավահանգիստ։ Ըստ երևույթին, չնայած, որ չկան գրավոր ապացույցներ, 1824 թվականին՝ պատժիչ արշավախմբի ընթացքում, մնացած հույները բնաջնջվել են թուրքերի կողմից, որի ժամանակ կոտորվել է հարևան Փսարայի բնակչության 90%-ը՝ Քիոսյան կոտորածից 2 տարի անց։ Կղզու արևելյան մասում պահպանվել է Սուրբ Հովհաննեսի եկեղեցին, որտեղ օգոստոսին այցելում են ուխտագնացները։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը կղզի են այցելում փոքրաթիվ զբոսաշրջիկներ և հարևան Փսարայից ուխտագնացներ՝ կատերներով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 0[5]
2001 0[5]
2011 4[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hellenic Statistical Authority databases (հուն.)
  2. Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  3. 3,0 3,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22 
  4. «Νήσοι Ψαρά και Αντιψαρά» (հունարեն)։ Ελληνική Ορνιθολογική Εταιρεία։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին։ Վերցված է 2017-12-07 
  5. 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]