Անդիժանի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդիժանի ապստամբություն
Թվական մայիսի 17, 1898
Վայր Ֆերգան (Անդիժանի մոտ)
Արդյունք ավարտվեց ռուսական զորքերի հաղթանակով
Հակառակորդներ
Ռուսաստան Ռուսաստան Ղրղզներ, Ուզբեկներ
Հրամանատարներ
Նիկոլայ II Մաղալի իշխան †

Անդիժանի ապստամբություն, 1898 թվականի ազգայնական-ֆեոդալական ելույթ Ֆերգանայում (Անդիժանի մոտ), որը առաջ եկավ Միջին Ասիայում ցարիզմի գաղութատիրական քաղաքականության հետևանքով։

Ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբությանը մասնակցում էին ինչպես ուզբեկ և ղրղզներ ունևոր խավերը, այնպես էլ քաղաքային չքավորությունն ու դեհկանները (հողագործները)։ Անդիժանի ապստամբությունը ղեկավարում էր Մաղալի իշխանը։

1898 թվականի մայիսի 18-ի լուսաբացին ապստամբները հանկարծակի հարձակվեցին Անդիժանի ռուսական կայազորի վրա, բայց հաջողություն չունեցան։ Ձախողվեցին նաև նախատեսված ելույթներն Օշում և Մարգելանում։ Ցարական իշխանությունները ճնշեցին ապստամբությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 390 CC-BY-SA-icon-80x15.png