Անգլիական ընտանիքի հնդիկ ժառանգը
Երկիր | Հնդկաստան |
---|---|
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1996 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Պրավին Նիսչոլ[1][2] |
Սցենարի հեղինակ | Ս․ Ալի Ռազա |
Դերակատարներ | Շախրուխ Խան[1] և Սոնալի Բենդրե[1] |
Երաժշտություն | Նիխիլ-Վինայ |
Տևողություն | 170 րոպե[3] |
«Անգլիական ընտանիքի հնդիկ ժառանգը» (հինդի՝ अंग्रेजी बाबू देसी मेम, English Babu Desi Mem), նկարահանվել է ռեժիսոր Պրավին Նիսչոլի կողմից և 1996 թվականի հունվարի 8-ին տրվել է վարձույթով։ Դերակատարներն են Շահրուխ Խանը, Սոնալի Բենդրեն և Սանի Ս.-ը։ Ֆիլմում Շահրուխ Խանը ներկայանում է երեք դերով՝ Գոպալ Մայուրի և նրա որդիների՝ Հարիի և Վիկրամի[4][5][6][7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարին և Վիկրամը հարուստ գործարար Գոպալ Մայուրի որդիներն են։ Գոպալն իր գործընկերոջը խոստանում է ավագ որդուն ամուսնացնել նրա դստեր հետ։ Հարին չցանկանալով ամուսնանալ անծանոթուհու հետ՝ վերադառնում է Հնդկաստան։ Ինքնաթիռի բեմադրած վթարի շնորհիվ բոլորը հավատում են, որ մահացել է։
Բոմբեյում Հարին հանդիպում է աղքատ աղջկա, ում սիրահարվում է և ամուսնանում։ Մի անգամ Դիվալիի արարողության ժամանակ նրանց տունը վառվում է հրավառությունից։ Հարին կնոջ հետ հրդեհվում է և մահանում հիվանդանոցում; Նրանց նորածին որդուն՝ Նանդլալին դաստիարակում է Բիժուրիան՝ նրա ութամյա մորաքույրը։
Ութ տարի անց Վիկրամը պարզում է, որ եղբայրը փրկվել է ինքնաթիռի վթարից և այժմ ունի որդի։ Եղբորորդուն գտնելու համար մեկնում է Հնդկաստան։
Այստեղ կանգնում է դժվար ընտրության առջև. եղբորորդուն հետ տանել Լոնդոն կամ Բիժուրիայի հետ մնալ Հնդկաստանում, ում հետագայում սիրահարվում է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շահրուխ Խան — Գոպալ Մայուր և նրա որդիներ Հարի և Վիկրամ
- Սոնալի Բենդրե — Բիջուրիա
- Սաիդ Ջաֆրի — իրավաբան Մադադգար
- Սանի Սինխ — Նանդլալ «Նանդու»
- Ռաջեշվարի Սաչդև — Կատարիա, Հարիի կինը
- Կիրան Կումար — Բհիմա Կհալասի
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Կատարողներ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Bharatpur Lut Gaya» | Պուրնիմա | 4:29 |
2. | «Deewana Main Tera Deewana» | Կումար Սանու, Ալկա Յագնիկ | 5:19 |
3. | «Dhol Baje Khuddam» | Վինոդ Ռատհոդ, Ալկա Յագնիկ | 5:30 |
4. | «Kaise Mukhde Se» | Աշա Բհոսլե | 5:00 |
5. | «Love Me Honey Honey» | Ուդիտ Նարայան, Պուրնիմա | 5:51 |
6. | «Na Tere Bina» | Կավիտա Կրիշնամուտրի | 5:20 |
7. | «O Bijuria Sun» | Ուդիտ Նարայան, Աալկա Յագնիկ, Ջոլի Մուկերջի | 5:19 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://stopklatka.pl/film/mlodzieniec-z-anglii-i-hiunduska
- ↑ http://www.imdb.com/title/tt0136153/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Bollywood Superstars Have Always Flopped In Triple Roles». Indiaglitz.com (անգլերեն). 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Raja Sen (2011 թ․ հոկտեմբերի 31). «The Ten Worst Shah Rukh Khan Movies» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Joginder Tuteja (2012 թ․ հունիսի 28). «20 years - The might of Shah Rukh Khan: Part 2» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Saibal Chatterjee, Saira Menezes (1996 թ․ փետրվարի 28). «Gorgeous Ghatans». Outlook (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անգլիական ընտանիքի հնդիկ ժառանգը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|