Անգար-7
«Անգար-7» (ֆր.՝ Hangar-7), կառույց ավստրիական Զալցբուրգ քաղաքում, որտեղ պահվում են պատմական օդանավերի, ուղղաթիռների և «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավների մասնակցած մեքենաների հավաքածուներ։ Այն միաժամանակ սպասարկում է Flying Bulls մասնավոր ավիափոխադրող ընկերությանը, որի հենակայանը գտնվում է Զալցբուրգում։ Անգար-7-ը պատկանում է Red Bull-ի հիմնադիր Դիտրիխ Մատեշիցին։ Այնտեղ գործում են նաև երկու բար, ժամանցի կենտրոն և Միշլեն աստղի արժանացած Ikarus ռեստորանը[1]։ Շինությունը, որ աերոդինամիկ պրոֆիլի տեսք ունի, պատրաստվել է 1200 տոննա պողպատից և 75 հազար քառակուսի ոտնաչափ հատուկ ապակուց։ Հարևանությամբ և նրա նմանությամբ, սակայն ավելի փոքր չափերով կառուցվել է Անգար-8-ը, որը ծառայեցվում է թռչող մեքենաների ու սարքերի վերանորոգման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակներին[2]։ Ի տարբերություն Անգար 7-ի, որտեղ այցելուների մուտքն ազատ է, և տարեկան 200 հազարից ավելի զբոսաշրջիկ է այցելում, Անգար-8 սովորաբար կողմնակի անձանց չի թույլատրվում մուտք գործել։
Անգար-7-ի նախագծման աշխատանքներն սկսվել են 1999 թվականի հոկտեմբերին, այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Flying Bulls ընկերության ինքնաթիռների քանակն այնքան է ավելացել, որ Ինսբրուկի օդանավակայանում այլևս ազատ տեղ չկա դրանց համար։ Սկզբնապես պլանավորվել էր, որ Անգար-7-ը ծառայելու է որպես Flying Bulls-ի ինքնաթիռների տնային հանգրվան։ Նախագծերը պատրաստեց ավստրիացի ճարտարապետ Ֆոլկմար Բուրգշտալլերը[3], և 2001 թվականի հունվարին Զալցբուրգի օդանավակայանում սկսվեցին շինարարական աշխատանքները[3]։ 2003 թվականի օգոստոսի 22-ին տեղի ունեցավ կառույցի պաշտոնական բացումը։
Կառույցն իր արտաքին տեսքով թև է հիշեցնում[4]։ 1200 տոննանոց պողպատե կրող կոնստրուկցիան[5] պատրաստվել է Waagner Biro AG-ի կողմից[6], որը հետագայում պատրաստել է նաև Անգար-8-ի կրող կոնստրուկցիան՝ ըստ ATELIER Volkmar Burgstaller-ի նախագծի[7]։ Շինության երեսպատման նպատակով օգտագործվել է մոտավորապես 380 տոննա ընդհանուր քաշով[5] 1754 հատուկ ապակե սալ (պանել)[5], և չնայած ահռելի քաշին՝ շենքը դինամիզմ ու անկշռություն է ճառագում[4]։ Այցելուներին այնպես է թվում, թե ցուցանմուշների վերևում ձգվում է երկնքի կամարը։ Ցուցասրահը ներսից ունի ձվածիրի ձև[4], ավելի քան 100 մետր երկարություն[8], 14,5 մետր բարձրություն[5] և 67 մետր լայնություն[4][5][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ViaMichelin Travel. Ikarus – Salzburg. Restaurant. Useful Information». Travel.viamichelin.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Mike Collins (2014 թ․ սեպտեմբեր). «Red Bulls under glass». AOPA Pilot.
- ↑ 3,0 3,1 Kurier, Ausgabe 26. August 2003
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.genussmaenner.de/79.505.0.0.1.0.phtml Արխիվացված 2010-02-20 Wayback Machine |wayback=20100220190933 |archiv-bot=2018-04-13 18:08:22 InternetArchiveBot }} Salzburg: Hangar7 – ein ungewöhnliches Konzept
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.hangar-7.com/architektur/fakten/ Արխիվացված 2009-10-02 Wayback Machine |wayback=20091002230416 |archiv-bot=2018-04-13 18:08:22 InternetArchiveBot }} Fakten
- ↑ Wagner Brio Արխիվացված 2010-03-02 Wayback Machine Steel-Glass Structures
- ↑ http://www.burgstaller-arch.at/projects/projects_frame.shtml Արխիվացված 2011-01-25 Wayback Machine |wayback=20110125184134 |archiv-bot=2018-04-13 18:08:22 InternetArchiveBot }}
- ↑ 8,0 8,1 http://www.hangar-7.com/diverse-infos/faqs/ Արխիվացված 2010-09-13 Wayback Machine |wayback=20100913023457 |archiv-bot=2018-04-13 18:08:22 InternetArchiveBot }} FAQ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Offizielle Website
- Offizieller Online-Shop des Hangar-7
- Bildergalerie von Hangar 7, Mai 2008
- Übersichtsbild des Hangars
- Waagner-Biro – Projekt Hangar 7 Արխիվացված 2019-04-13 Wayback Machine
- Official English Website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգար-7» հոդվածին։ |
|