Jump to content

Անատոլի Կաշպիրովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Միխայլովիչ Կաշպիրովսկի
Анатолий Михайлович Кашпировский
12 դեկտեմբեր 1993 - 16 դեկտեմբեր 1995
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Vinnytsia National Medical University. N. I. Pirogov?
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածու և հոգեբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ հոգեթերապևտ, խմբակային հիպնոսի էստրադային և հեռուստատեսային սեանսների վարող, քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 11, 1939(1939-08-11) (85 տարեկան)
Ծննդավայր Ստավնիցա, Խմելնիցկու մարզ, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
 
Կայք՝ kashpirovskiy.com
 
Պարգևներ

ԽՍՀՄ սպորտի վարպետ
YouTube արծաթե կոճակ

Անատոլի Միխայլովիչ Կաշպիրովսկի (ուկրաիներեն՝ Анатолій Михайлович Кашпіровський, օգոստոսի 11, 1939(1939-08-11), Ստավնիցա, Լետիչևի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուս հոգեթերապևտ, «Հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկու առողջապահական սեանսները» հեռուստահաղորդման վարող էքստրասենս[2][3], որը ենթադրաբար[4][5] բուժում էր իր հաղորդման հեռուստադիտողներին։ Ռուսաստանի Դաշնության առաջին գումարման Պետական ​​Դումայի պատգամավոր ՌԼԴԿ կուսակցությունից։

Կաշպիրովսկին համբավ Է ձեռք բերել 1988 թվականին՝ հյուրընկալվելով խորհրդային հեռուստատեսային հաղորդումներից մեկում[6], բայց առաջին անգամ հանրության լայն ուշադրությունը գրավել է 1989-ի հոկտեմբերին՝ Կիևում, հեռուստատեսային հեռարձակման ժամանակ[7]։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում կրկին մեծ ժողովրդականություն էր վայելում կախարդական ու պարանորմալ երեւույթների թեման։ Հետխորհրդային շրջանում նրա ժողովրդականությունը արագորեն մարեց այն պնդումների պատճառով, որ հարյուրավոր և նույնիսկ հազարավոր մարդիկ խելագարվել են նրա հաղորդումները դիտելուց հետո[7]։

1993 թվականին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դումայի պատգամավոր[6], որից հետո 1995 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ գումար է վաստակել նախկին ԽՍՀՄ երկրներից ներգաղթյալներին բուժելով[7]։ Կաշպիրովսկու հաղորդումներից հետո Ռուսաստանում մեծացավ հետաքրքրությունը պարանորմալ ամեն ինչի նկատմամբ, և մինչև 2010 թվականը Ռուսաստանում կային մոտ 100 հազար օկուլտիստներ և էքստրասենսներ, որոնք վճարովի ծառայություններ էին մատուցում[7]։ 2020 թվականից սկսած նա շարունակում է ինքնուրույն անցկացնել «առողջության սեանսներ» իր YouTube-յան ալիքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Կաշպիրովսկին ծնվել է 1939 թվականի օգոստոսի 11-ին Խմելնիցկու մարզի Ստավնիցա գյուղում։ Հայրը՝ Միխայիլ Յակովլևիչ Կաշպիրովսկին (1912-1985), զինվորական էր[8]։ Մայրը՝ Յադվիգա Նիկոլաևնա Խմելնիցկայա (1918-2002), ազգությամբ լեհ էր[9]։

1962 թվականին Կաշպիրովսկին ավարտել է Վիննիցայի բժշկական ինստիտուտը, ավարտելուց հետո 28 տարի աշխատել է Վիննիցայում՝ ակադեմիկոս Ա. Ի. Յուշչենկոյի անվան հոգեբուժարանում։ Հետաքրքրված էր ծանրամարտով և բռնցքամարտով։ 1962-1963 թվականներին աշխատել է Վիննիցայի երկաթուղային հիվանդանոցի ֆիզիոթերապիայի համալիրում որպես բժիշկ։ 1975 թվականին Կաշպիրովսկու մոտ հայտնաբերվեց ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Նա մեկ տարի անց է կացրել Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում, իսկ հետո տեղափոխվել Սախալին, որտեղ, ըստ իր խոսքերի, ողջ է մնաել միայն սովի շնորհիվ։

1987 թվականին դարձել է ԽՍՀՄ ծանրամարտի հավաքականի հոգեթերապևտ։ 1988-1989 թվականներին եղել է Կիևի հոգեթերապիայի հանրապետական ​​կենտրոնի ղեկավար։ 1989-1993թվականներին՝ Կիևի հոգեթերապիայի միջազգային կենտրոնի ղեկավար։

Առաջին կինը Վալենտինա Նիկոլաևնան է։ Որդին՝ Սերգեյը, բռնցքամարտիկ է։ Դուստրը՝ Ելենան, (1968—2018), բժշկուհի էր։

Երկրորդ կնոջ անունը Իրինա է (1992—2014)[10][11]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 sport-strana.ru (ռուս.) — 2015.
  2. «Кашпировский потребовал у Первого канала полмиллиона рублей за коллаж с котом». Արխիվացված օրիգինալից 2022-01-25-ին. Վերցված է 2022-01-25-ին.
  3. «Faith healer Anatoly Kashpirovsky: Russia's new Rasputin». the Guardian (անգլերեն). 2010-06-05. Արխիվացված օրիգինալից 2022-01-25-ին. Վերցված է 2022-01-25-ին.
  4. «Кашпировский начал «исцелять» больных через интернет». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-25-ին. Վերցված է 2022-01-25-ին.
  5. Галия Ибрагимова (2019-10-09). «Воспоминания «пациентов» Кашпировского: «На самом деле было больно»» (ռուսերեն). РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2022-01-21-ին. Վերցված է 2023-06-13-ին.
  6. 6,0 6,1 Simon Huxtable Remembering a problematic past: TV mystics, perestroika and the 1990s in post-Soviet media and memory(անգլ.) // European Journal of Cultural Studies. — 2017-06. — В. 3. — Т. 20. — С. 307–323. — ISSN 1460-3551 1367-5494, 1460-3551. — doi:10.1177/1367549416682238 Архивировано из первоисточника 12 Օգոստոսի 2022.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Faith healer Anatoly Kashpirovsky: Russia's new Rasputin». the Guardian (անգլերեն). 2010-06-05. Արխիվացված օրիգինալից 2022-01-25-ին. Վերցված է 2022-08-12-ին.
  8. Дмитрий Гордон. Анатолий Кашпировский: «Самая опасная пробоина на корабле — это дыра в голове капитана» Արխիվացված 2016-08-25 Wayback Machine. 6 марта 2009. Телеканал «Киев».
  9. Анатолий Кашпировский: заманчиво пожить в Израиле. Интервью Արխիվացված 2018-03-10 Wayback Machine. NEWSru.co.il.
  10. Кашпировский в 75 лет развелся с женой Արխիվացված 2018-03-10 Wayback Machine // Дни.ру
  11. Внук Анатолия Кашпировского не понимает знаменитого деда Արխիվացված 2018-03-10 Wayback Machine // Собеседник.ру
  12. Ромашенкова Т. Кашпировский вернулся Արխիվացված 2009-02-20 Wayback Machine // «Огонёк», № 41, 10—16 октября 2005 года (Ստուգված է 12 Սեպտեմբերի 2011).