Անատոլի Լինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Լինին
Ծնվել է1901
Վախճանվել է1938
Մասնագիտությունգրող և պատմաբան
Լեզուռուսերեն
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Ժանրերարձակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՌոստովի պետական մանկավարժական համալսարան

Անատոլի Միխայլովիչ Լինին (ռուս.՝ Анатолий Михайлович Линин, 1901 - 1938), գրող, ռուս գրականության պատմաբան, Գրողների միության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Լինինը ծնվել է 1901 թվականին` ուսուցչի ընտանիքում: Ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետը: 1928 թվականին մեկնել է Դոնի Ռոստով: Ութ տարի ղեկավարել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտի ռուս գրականության բաժինը, կատարել է մեծ հետազոտական աշխատանք:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Միխայլովիչ Լինինի վաղ աշխատանքները նվիրված են եղել Ալեքսանդր Օստրովսկուն և Լեոնիդ Անդրեևին:

Ռոստովում Անատոլի Միխայլովիչը շարունակել է ուսումնասիրել Ալեքսանդր Օստրովսկու դրամատուրգիան և այդ թեմայով լույս է ընծայել «Օստրովսկու ստեղծագործական ուղին» խորագիրը կրող մենագրությունը:

Միխայլովիչի խմբագրությամբ լույս տեսած «Չեխովը և մեր երկրամասը» հավաքածուում գրել է մի շարք հոդվածներ և նյութեր Չեխովի մասին: 1935 թվականին լույս է տեսել Լինինի` Ա. Մ. Գորկու, Ա. Ս. Սերաֆիմովիչի և Ա. Պ. Չեխովի մասին քննադատական ​​հոդվածների ժողովածուն:

Լինինը խորապես ուսումնասիրել է Ա. Պուշկինի Հյուսիսային Կովկաս կատարած այցի հետ կապված հարցերը: Գրել է «Վոյսկա Դոնի պատմաբան Վ.Դ. Սուխորուկովը և Ա. Ս. Պուշկինը», այնուհետև` «Ա. Ս. Պուշկինը Դոնում» աշխատությունները: Վերջին աշխատանքը տպագրվել է 1941 թվականին, այնուհետև վերահրատարակվել է 1949 թվականին:

Անատոլի Միխայլովիչ Լինինը մեծ աշխատանք է կատարել Ռոստովի գրողների կազմակերպությունում, բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Դոնի գրողների ստեղծագործությունների մասին:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Литература по А.Н. Островскому. – Владикавказ, 1924.
  • Литературные очерки. - Ростов н/Д: Азчериздат, 1935.
  • За литературную, достойную эпоху. - Ростов н/Д: Азчериздат, 1936.
  • Творчество А.Н. Островского. - Ростов н/Д: Ростиздат, 1937.
  • А.С. Пушкин на Дону. - Ростов н/Д: Ростиздат, 1941, 1949.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]