Անատոլի Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Ավագյան Վլադիմիրի
Ծնվել էապրիլի 15, 1947(1947-04-15) (77 տարեկան)
ԾննդավայրՇահումյանի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունԱբխազիայի ճարտարապետություն և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Երկեր«Իմաստության ոսկե հանրագիտարան»
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատանքՈստիկանության և արդարադատության գործիչ, Գեներալ լեյտենանտ

Անատոլի Ավագյան Վլադիմիրի (Ապրիլի 15, 1947,Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Շահումյան ավան), ոստիկանության և արդարադատության գործիչ, գեներալ լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Շահումյան ավանում, բժշկի ընտանիքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1971 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

  • 1973 թվականին աշխատել է ՀԽՍՀ կառավարության գործերի կառավարչությունում, ապա ՀՀ դատախազության և ՆԳ համակարգերում ղեկավար պաշտոններում։
  • 1982 թվականին Մոսկվայում՝ ԽՍՀՄ ՆԳՆ Ակադեմիայում, պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Ոստիկանության գնդապետ Անատոլի Ավագյանը 1999 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչման։ Նա, որպես հիմնադիր, մեծ ներդրում ունի ԴԱՀԿ ծառայության կազմակերպման և կայացման գործում։

Ընդգրկված է “1000 հայազգի գեներալներ” կենսագրական հանրագիտարանում։

Պարգևատրվել է մի շարք մեդալներով և շնորհակալգրերով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 զավակ, 3 թոռ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականին նշանակվել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող՝համատեղելով արդարադատության փոխնախարարի պաշտոնը մինչև 2007 թվական։
  • 1973 թվականին աշխատել է ՀԽՍՀ կառավարության գործերի կառավարչությունում ապա ՀՀ դատախազության և ՆԳ համակարգերի ղեկավար պաշտոններում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 թվականին հրատարակել “Քաղաքացիների անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործություններ” և ռուսերեն՝ “Քաղաքացիների անձնական գույքի գողության քրեա-իրավական և սոցիոլոգիական բնութագիրը” մենագրությունները։
  • 2005 թվականին Հայրենական իրավագիտական գրականության մեջ առաջին անգամ հրատարակել է “Կատարողական իրավունքի ձևավորման և զարգացման տեսական-կիրառական հիմնախնդիրները ՀՀ-ում” ծավալուն աշխատությունը, որը ներկայացվել է որպես դոկտորական ատենախոսություն։

Իմաստության ոսկե հանրագիտարան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմաստության ոսկե հանրագիտարան»[1] գրքում ներառված են տարբեր ժամանակների ու ժողովուրդների մեծագույն ներկայացուցիչների՝հին Արևելքի և անտիկ աշխարհի մտածողներից մինչև ժամանակակից գիտության,արվեստի,քաղաքական ու ռազմական ականավոր գործիչների աֆորիզմներն ու ասույթները[2]։ Ժողովածուն կառուցված է ժամանակագրական կարգով ու կազմված հինգ մասից[3]։ Առաջինը նախաքրիստոնեական ժառանգությունն է, երկրորդը՝ մեր թվարկությունից մինչև 18-րդ դար,երրորդը՝ 19-20-րդ դարեր, չորրորդը նվիրված է ականավոր կանանց իմաստախոսություններին ու սրամտություններին։ Հինգերորդ բաժինը ներկայացնում է արևելյան և արևմտյան ժողովուրդների ասույթներ[4]։

Անատոլի Ավագյանի աֆորիզմներից, որոնք տեղ են գտել գրքում՝

  • Կան մարդիկ, որոնց գոյությունը վիրավորանք է բնությանը։
  • Մեզ բոլորիս Աստված պահպանում է, միայն թե պահպանման ժամկետը յուրաքանչյուրիս համար տարբեր է։
  • Ամենատարածված սուտը “շատ հաճելի է” արտահայտությունն , որ ասում են բոլորը՝ որպես ծանոթության նշան, նույնիսկ ամենատհաճ մարդկանց։
  • Փառք տանք Աստծուն, որ ծերությունը մարդու կյանքում գոնե մի անգամ է լինում։
  • Տղամարդու լռելը մերժելու նշան է, կնոջ լռելը՝ համաձայնության։


“Իմաստության ոսկե հանրագիտարան”-ը՝ գրախոսել են՝

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ՝ Սամվել Մուրադյանը։

Փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ՝ Արամ Սարգսյանը։

Ակադեմիկոս՝ Յուրի Սարգսյանը։

«Իմաստության ոսկե հանրագիտարանը» («Հայագիտակ» հրատարակություն, Երևան, 2017, 505 էջ) իսկապես որ գրքերի գիրք պիտի կոչվի, որովհետև խտացնում է ամբողջ գրադարանը։ Հանրագիտարանային բառարաններ, այս կամ այն դասական գրողի աֆորիզմների, խոր մտքերի, թևավոր խոսքերի և ասույթների, ժողովրդական առածների ու ասացվածքների ժողովածուներ շատ ազգեր ունեն, բայց նման ընդգրկումով, ոճով ու կառուցվածքով ստեղծված գերխիտ իմաստախոսությունների համակարգված այս ժողովածուն, իր նախադեպը չունի՝ գոնե հայ իրականության մեջ։

Գրքի 700 տպաքանակով 2-րդ հրատարակության (1-ինը լույս էր տեսել 8 ամիս առաջ և արագորեն սպառվել) անվանացանկից էլ երևում է նրա ընդգրկումների մեծ շրջանակը՝ աշխարհի շուրջ 500 մեծ մտածողների՝ գրողների, փիլիսոփաների, արվեստագետների, պետական-քաղաքական, ռազմական ու հասարակական գործիչների՝ հազարավոր գրքերում սփռված մտքի 3500 գոհարների համահավաք մի գրքում՝ այն էլ Արևելքի և Արևմուտքի հնագույն քաղաքակրթություն ունեցող ժողովուրդների ասույթների հետ միասին։ Նորություն է նաև աշխարհի ականավոր կանանց իմաստախոսությունների մեկտեղումը։ Այսպիսով՝ մի գրքով կենսագործվել է Հովհանես Թումանյանի հանճարեղ բանաձևը իր 12 պահարաններում տեղավորված ավելի քան 8200 տարբեր լեզուներով գրքերի ու բառարանների մասին. «Բազմած են շուրջս նրանք ամեն օր, բոլոր հանճարեղ մեծերն աշխարհի», ովքեր «Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ՝ ջուր»։

Բայց այս ահռելի աշխատանքը կատարողը ներկայանում է շա՜տ համեստորեն. «Մտահղացել, թարգմանել, կազմել է Անատոլի Ավագյանը»։ Այսքանն ընդամենը։ Եվ եթե որոշ մեծերի աֆորիզմերի ու խորիմաստ ասույթների շարքերին չհաջորդեն «Հեղինակը հավելում է» արտահայտությունը և հեղինակային մյուս ավելի քան 70 աֆորիզմները, ապա հազիվ թե հնարավոր լիներ որոշել նրանց հեղինակային պատկանելությունը։

Աֆորզմները, թևավոր խոսքերը, սրամտությունները, որոնք խելամտորեն տեսակավորված ու հավաքված են այս գրքում, ցրված են հազարավոր գրքերում, որոնք ընթերցելու և ճաշակավոր ընտրություն կատարելու համար մարդ պետք է տրամադրի բավական ժամանակ և համբերություն։ Հիմա դրանք մեկ գրքով մեր սեղանին են։ Եվ այս հրաշալիքը ստեղծել է ո՛չ թե նշանավոր իրավաբանը, արդարադատության գեներալ-լեյտենանտը, ՆԳ դատախազության պաշտոնյան և ԴԱՀԿ ծառայության հիմնադիր ղեկավարը, այլ արվեստի մարդը, ով ունի գրական բարձր գրագիտություն ճաշակ, աֆորիզմների կենսունակությունն ու իրավիճակներին համապատասխանությունը ստուգել է կենսափորձով, մասնագիտական հմտություններով և մարդկային հարաբերությունների խոր ճանաչողությամբ։

Եզակի դեպքերից է, երբ ուժային կառույցներ ղեկավարած անձը, ուժը համադրելով զգացմունքների և ճաշակի հետ, «մուտք է գործել» գրականության,գեղագիտության ու փիլիսոփայության ոլորտը։ Որքան հիշում ենք՝ նման մի դեպք ունեցել ենք խորհրդային տարիներին, երբ ոստիկանության գեներալ Ալեքսեյ Հեքիմյանը մասնագիտությունը համատեղեց երաժշտության հետ և հանրային գիտակցության մեջ մնաց որպես ավելի տաղանդավոր կոմպոզիտոր, քան քրեագետ։ Սկսած անտիկ ժամանակներից՝ մեծ մտածողների՝ չարն ու տգեղը, ստորն ու այլանդակը դատապարտող, գեղեցիկն ու վեհը, ազնիվն ու բարին դրվատող ասույթները, չեն հնանում, այլ, մարդկային հասարակության ու քաղաքակրթության զարգացման հետ միասին, պահպանելով իրենց հիմնական բովանդակությունը, հետզհետե նրբանում են ու կատարելագործվում։ Այս է նաև Հոմերոսի ժամանակներից սկսած արվեստի մեծ երկերի արդիական հնչեղության գաղտնիքը։

Երկրորդ «Իմաստության ոսկե հանրագիտարանը» ավելի հեղինակային գիրք է ո՛չ միայն «Ճակատագիր» փիլիսոփայական հասկացության մասին հեղինակային խորհրդածությունների հավելումով, այլև Ավագյանի ստեղծած աֆորիզմների, թևավոր խոսքերի և ասույթների ժանրաձևերի հեղինակային հստակ բնորոշումներով,որոնք հիմնված են գրականության տեսական մտքի արդի նվաճումների վրա։ Անատոլի Ավագյանը տասնամյակների տքնությամբ ստեղծել է կյանքի ուղեկից իմաստությունների մի ընթերցվող հանրագիտարան, որը ոչ թե պետք է դնել գրապահարանի թեկուզ ամենաերևացող պատվավոր տեղում, այլ թողնել որպես սեղանի գիրք, որովհետև միշտ առաջանալու է այն վերընթերցելու և կարևոր իմաստությունները վերհիշելու անհրաժեշտություն։ «Իմաստության ոսկե հանրագիտարանին» պատշաճում է 19-րդ դարի Ամերիկյան բանաստեղծ Ու. Ուիթմենի աֆորիզմը. «Բարեկա՛մս, սա գիրք չէ.հպվելով նրան՝ դու հպվում ես մարդու…»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմաստության ոսկե հանրագիտարան», «Հայագիտակ» հրատարակություն, Երևան, 2017, 505 էջ