Անաստասիա Աֆանասևա
Անաստասիա Աֆանասևա ուկրաիներեն՝ Анастасія Валеріївна Афанасьєва | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 31, 1982 (44 տարեկան) |
| Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի և հոգեբույժ |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Խարկովի ազգային բժշկական համալսարան |
| Պարգևներ | |
Անաստասիա Վալերևնա Աֆանասևա (ուկրաիներեն՝ Анастасія Валеріївна Афанасьєва, հունվարի 31, 1982, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ և թարգմանիչ։ Գրում է ռուսերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Խարկովի պետական բժշկական համալսարանը, աշխատում է որպես հոգեբույժ։ Բնակվում է Խարկովում[1]։ Գրել է բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, ժամանակակից պոեզիայի վերաբերյալ հոդվածներ, հարցազրույցներ, որոնք տպագրվել են «Дружба народов», «Новый мир», «Новое литературное обозрение», «©оюз Писателей», «Урал», «Зинзивер» ամսագրերում, «Вавилон» ալմանախում, «Братская колыбель», «Освобождённый Улисс» անթոլոգիաներում և այլ հրատարակչություններում։ Բազմաթիվ բանաստեղծական և արձակ ստեղծագործությունների ժողովածուների հեղինակ է՝ «Աղքատ սպիտակ մարդիկ» (2005), «Ձայները խոսում են» (2007), «Սպիտակ պատեր» (2010), «Սպիտակ զինվոր, Սև զինվոր» (2010), «Դատարկ գնդակ» (2012), «Հետքեր» (2014), «Սպիտակն այնտեղ, սպիտակն այստեղ» (աուդիո ժողովածու 3 սկավառակ, 2011)։ Բանաստեղծությունները թարգմանվել են ուկրաիներեն, բելառուսերեն, անգլերեն և իտալերեն[2]։
Արժանացել է մի շարք գրական մրցանակների՝ «РЕЦ» ամսագրի մրցանակի (2005), «Ռուսական մրցանակ» (2006), «ЛитератуРРентген» մրցանակ (2007), «Դեբյուտ» մրցանակ (2014) «Պոեզիա» անվանակարգում «Հետքեր» բանաստեղծությունների գրքի համար և այլն[1][3]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուս բանաստեղծուհի և գրականագետ Նատալիա Չեռնիխի կարծիքով «Աֆանասևայի բանաստեղծական աշխարհայացքը կարելի է անվանել խճանկար` յուրաքանչյուր փոքր դրվագ (փոխաբերություն կամ փոխանվանական փոխանցում) ունի բավականին հստակ սահմաններ։ Այնուամենայնիվ, այդ սահմանները փակ չեն, բայց, այսպես ասած, օծված են իմաստային կապերով, ինչը համապատասխանում է տաղաչափական հանգավորական ռիթմերին, դա ազատ բանաստեղծություն է, և՛ տաղաչափական տեսանկյունից կազմակերպված։ Աֆանասևան բանաստեղծ է, ով տիրապետում է բառի անհատական, ճանաչողական և կերտողական արվեստին»[4]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Афанасьева А. В. Бедные белые люди : стихи. — М. : АРГО-РИСК ; Тверь : Колонна, 2005. — 72 с. — (Поколение. Вып. 8). — ISBN 5-94128-105-6.
- Афанасьева А. В. Голоса говорят : стихи. — М., 2007. — 144 с. — (Русская премия). — ISBN 978-5-9739-0133-2.
- Афанасьева А. В. Белые стены : стихи / предисл. Левкин, Андрей Викторович Левкина. — М. : НЛО, 2010. — 144 с. + CD-ROM. — ISBN 978-5-86793-756-0.
- Афанасьева А. В. Солдат белый, солдат чёрный / предисл. А. В. Левкина. — Կաղապար:Х. : Фолио, 2010. — 256 с. — (Харьковская проза). — ISBN 978-966-03-4977-3.
- Афанасьева А. В. Белое там, белое тут : Избранное из четырёх книг : [виртуальная аудиокнига]. — Сайт «Полутона», 2011.
- Диск 1. Из книг «Голоса говорят» (2007) и «Бедные белые люди» (М., АРГО-РИСК, 2005).
- Диск 2. Из книги «Белые стены» (М., НЛО, 2010).
- Диск 3. Из четвёртой книги (2011).
- Афанасьева А. В. Полый шар : стихи, переводы. — М. : Русский Гулливер, 2012. — ISBN 978-5-91627-090-1.
- Афанасьева А. В. Отпечатки : стихи. — Нью-Йорк : Айлурос, 2014. — ISBN 978-1-938781-22-3. Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
Թարգամանություններ
- Олег Александрович Коцарев. Стечение обстоятельств под Яготиным : стихи / пер. с укр. А. В. Афанасьевой и Дмитрий Владимирович Кузьмина. — М. : АРГО-РИСК : Книжное обозрение, 2009. — 80 с. — ISBN 5-94128-181-3.
- Каминский И. Музыка народов ветра : избранные стихотворения / пер. с англ. Анастасии Афанасьевой. — Ն. Յ. : Ailuros Publishing, 2012. — 85 с. — ISBN 978-0-9838762-8-1. Արխիվացված 2012-06-22 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Анастасия Афанасьева. Говорить // Новый мир. — 2009. — № 9.
- ↑ Анастасия Афанасьева. Новая карта русской литературы
- ↑ Пресс-релиз независимой литературной премии «Дебют» от 11 декабря 2014 г. Лауреаты 2014 года Արխիվացված 2015-02-20 Wayback Machine.
- ↑ Черных Н. Б. «Фотография речи. Рецензия на книгу стихов Анастасии Афанасьевой «Голоса говорят»». Полутона. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Анастасия Афанасьева». Журнальный зал. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
- «Анастасия Афанасьева». Новая карта русской литературы. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
- «Анастасия Афанасьева». Полутона. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
- «Анастасия Афанасьева». WordPress. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
- Հունվարի 31 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խարկով քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի բանաստեղծուհիներ
- Ուկրաինացի թարգմանիչներ
- Խարկովի ազգային բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Ռուսական մրցանակի դափնեկիրներ
- Ուկրաինացի գրողներ
- Խորհրդային բժիշկներ
- Կին հոգեբույժներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով