Անահտա աթոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահտա աթոռ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԷրզինջանի մարզ
Բարձրությունը ծովի մակարդակից3557 մետր

Անահտա աթոռ, Աթոռ Անահիտա, Ակդաղ, Աղդաղ, Աղտաղ, Քեշիշդաղ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում է Անտիպոնտական համակարգի Սկիդես լեռնաշղթայի արևելյան շարունակությունը կազմող հատվածում Թորթումի աջակողմյան վտակներից մեկի ակունքների շրջանում, Երզնկա քաղաքիցմոտ 20 կմ հյուսիս-արևելք։ Բարձրություն 3557 մ։ Գրականության մեջ երբեմն նույնացնում են (տարբերակների հետ միասին) փոքր-ինչ հյուսիս–արևմուտք գտնվող Սուրբ Գրիգոր (Սպիիկոր) լեռնագագաթի հետ, որ ճիշտ չէ։ Ըստ ավանդության այստեղ գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու տաճար-մեհյանը։ Արևելյան լանջերն անտառապատ են, մյուսները, անտառազուրկ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 53 — 992 էջ։