Անահիտ Քնարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անահիտ Քնարյան
Ծնվել էմարտի 16, 1948(1948-03-16) (71 տարեկան)
ԾննդավայրԳառնի, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
Անահիտ Քնարյան Վիքիքաղվածքում

Անահիտ Գրիգորի Քնարյան (մարտի 16, 1948(1948-03-16), Գառնի, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի: Հայաստանի գրողների միության անդամ (1984):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Քնարյանը ծնվել է 1948 թվականին Գառնի գյուղում: Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Դպրոցում դասավանդել է հայոց լեզու և գրականություն, Աբովյան քաղաքի շրջանային թերթում եղել է լրագրող, այնուհետև՝ շրջանային ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիրը։ 1992-1997 թթ. աշխատել է հեռուստառադիոպետվարչության «Մշակույթ» ստեղծագործական միավորումում որպես խմբագիր, որտեղ հիմնադրել և հեղինակել է «Դիմանկար» և «Տեսադարան» հաղորդաշարերը։ 1998 թվականին հիմնադրել է Սարդարապատ հուշահամալիր-թանգարանի լրատվական կենտրոնը։ 2001-2004 թթ. խմբագրել է «Հանրապետություն» էլեկտրոնային թերթը[1][2]։

Ստերծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներից տպագրվել է բուհական, հանրապետական թերթերում, «Նոր Ձայներ» գրական անթոլոգիայում, «Գարուն» ամսագրում։ Ստեղծագործության թեման սերն է, հայրենիքը, իր ապրած ժամանակը՝ պայքար, Արցախյան պատերազմը, արտագաղթը[1]։

  • «Ուլունք Շամիրամա ի ծով», 1975 թ.
  • «Զարկերակ», «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1980:
  • «Տրոփ», ISBN 9785550002568[3]:
  • «Անվերջ սկիզբ», ՀԳՄ հրատարակչություն, Երևան-2003 թ.
  • «Դատավճիռ», 2017 թ., ISBN 978-9939-0-2498-1:
  • «Անվերադարձ վերադարձ»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատրյան Հ.Հ. Գրական տեղեկատու, 1986:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Անահիտ Քնարյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  2. Քնարյան, Անահիտ Գրիգորի
  3. Քնարյան Անահիտ Գրիգորի (1990)։ Տրոփ: Բանաստեղծություններ (հայերեն)։ Խորհրդային գրող։ ISBN 9785550002568