Jump to content

Այրիները (ֆիլմ, 1976)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրիները
ռուս.՝ Вдовы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Միքայելյան
Սցենարի հեղինակՅուլի Դունսկի
ԴերակատարներԳալինա Մակարովա և Բորիսլավ Բրոնդուկով
ՕպերատորՎլադիմիր Չումակ
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Այրիները» (ռուս.՝ «Вдовы»), 1976 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը[1][2][3]։ Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնց սկիզբը է դրվել «Труд» թերթում կինոդրամատուրգ և լրագրող Լ.Ա. Արկադևի հրապարակած ակնարկով։

Ակնարկը տպագրվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20-ամյակի տոնակատարության նախօրեին, ուղեկցվել անհայտ զինվորի լուսանկարի հրապարակմամբ և լայն արձագանք է ունեցել ընթերցողների շրջանում։

Մի քանի տարի անց Լվով Արկադևը և Սերգեյ Միքայելյանը գրել են սցենարի սևագիր տարբերակը, որը վերամշակման է տրվել կինոսցենարիստներ Յուլի Դունսկուն և Վալերի Ֆրիդին, որոնք ստեղծել են ֆիլմի սցենարի վերջնական տարբերակը[4]։

Նկարահանումների ավարտից անմիջապես հետո ֆիլմն արգելվել է ցուցադրության։ Միայն երկու տարի անց ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Ֆիլիպ Երմաշը ներկայացրել է ֆիլմը Լեոնիդ Բրեժնևին, որի վրա ֆիլմն ուժեղ տպավորություն է թողել, և ֆիլմի ցուցադրությանը թույլատրվել է։ Որոշ ժամանակ անց Լեոնիդ Բրեժնևն իր զեկույցներից մեկում ասել է, որ անհրաժեշտ է ավելի շատ հոգ տանել այրիների մասին, և բոլոր այրիներին թոշակներն ավելացել են հինգ ռուբլով[4]։

Երկու համագյուղացի այրիներ՝ Ալեքսանդրա Մատվեևնան և Ելիզավետա Եգորովնան, որոնք Հայրենական մեծ պատերազմում կորցրել էին իրենց բոլոր հարազատներին՝ ամուսիններին, որդիներին և եղբայրներին, ապրում են միասին, նույն տանը։ 1941 թվականին նրանք հուղարկավորել են երկու զոհված զինվորների, որոնք անհայտ են մնացել (պահպանվել է միայն արյունով ողողված լուսանկարի կտոր), և այդ ժամանակից ի վեր խնամում են գերեզմանը։

Շրջանային ղեկավարությունը որոշում է հաղթանակի հերթական օրվա առթիվ վերահուղարկավորել զինվորների աճյունները։ Վատ պահպանված լուսանկարը հայտնվում է թերթի էջում, և դա միանգամայն անսպասելի արձագանք է առաջացնում. երկրի բոլոր ծայրերից նրանք ստանում են շնորհակալական նամակներ՝ «հոր», «եղբոր», «որդու», «փեսացուի», «ընկերոջ» գերեզմանը պահպանելու համար։ Այրիների մոտ սկսում են գալ մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը համոզված է, որ դա հենց իր՝ պատերազմում կորած սիրելի մարդն է այդտեղ թաղված։

  • Գալինա Մակարովա – Ալեքսանդրա Մատվեևնա Գրոմովա
  • Գալինա Սկորոբոգատովա – Ելիզավետա Եգորովնա Պետյունինա
  • Գենադի Լոժկին – Բորիս Եմելյանովիչ, բրիգադիր
  • Բորիս Բրոնդուկով – Նիկոլայ Գալկին, զոհվածի զինակից
  • Նինա Մազաևա – Զինաիդա Սեմյոնովնա Խարիտոնովա, զոհվածի դուստր
  • Նինա Մամաևա – Պյոտր Պոլիպենկոյի այրին, կթվորուհի
  • Ռաիսա Մաքսիմովա – Ալլա, զոհվածի ընկերուհին
  • Միխայիլ Պոգորժելսկի – Անատոլի Կիրեև, զոհվածի եղբայր
  • Վլադիմիր Պիցեկ – Ալլայի ամուսինը
  • Լարիսա Չիկուրովա – Նադյա Խարիտոնովա
  • Բորիս Մորոզով – Գենադի Պետրովիչ Վերետեննիկով, շրջկոմի քարտուղար
  • Յուրի Կայուրով – Կրոտով, զինկոմիսարիատ
  • Պավել Կորմունին – Պյոտր Իվանովիչ, կոլտնտեսության նախագահ
  • Իգոր Բեզյաև – Մուրին, շրջգործկոմի անդամ
  • Գրիգորի Միխայլով – Վանիշև, խոզաբուծական ֆերմայի տնօրեն (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
  • Յուրի Դուբրովին – միլիցիայի կապիտան Վորոնկով, փորձագետ Մոսկվայից
  • Ելենա Ցիպլակովա – Տոնյա, գյուղացի աղջիկ
  • Անատոլի Ռուդակով – Գրիշա, հովիվ
  • Մարինա Գավրիլովա – էպիզոդ
  • Եկատերինա Մելենտևա – էպիզոդ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակներ՝ Յուլի Դունսկի, Վալերի Ֆրիդ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Միքայելյան
  • Գլխավոր օպերատոր՝ Վլադիմիր Չումակ
  • Գլխավոր նկարիչ՝ Հրաչյա Մեքինյան
  • Հնչյունային օպերատոր՝ Նատալյա Լեւիտինա
  • Ռեժիսորներ՝ Վ. Արիստով, Միխայիլ Նիկիտին
  • Օպերատոր՝ Վ. Կոմարով
  • Մոնտաժող՝ Իզոլդա Գոլովկո
  • Խմբագիր՝ Ս. Պոնամարենկո
  • Կոստյումների նկարիչ՝ Գալինա Դեևա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Ռ. Կրավչենկո
  • Նկարիչ-դեկորատոր՝ Ե. Ուրլինա
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ն. Աբրամենկո, Ն. Գամզինա, Յու. Մամին
  • Օպերատորի օգնական՝ Մ. Կուլիկով
  • Մոնտաժողի օգնական՝ Մ. Վոխրինա
  • Տնօրեն՝ Վլադիմիր Սեմենեց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Медведев поздравил актрису Раису Максимову с 90-летием
  2. «Объявлены дата и место прощания и похорон Сергея Микаэляна». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  3. «Сегодня 100 лет со дня рождения Галины Макаровой». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  4. 4,0 4,1 Надёжный солдат // Санкт-Петербургские ведомости. — 2011. — № 082. Архивировано из первоисточника 14 Մարտի 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]