Հրաչյա Մեքինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեքինյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հրաչյա Մեքինյան
Հրաչյա Մեքինյան.jpg
Ծնվել է1923 հունիսի 5
ԾննդավայրԼենինական
Վախճանվել էհունվարի 15, 1986(1986-01-15) (տարիքը 62)
Մահվան վայրԼենինգրադ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան
ԺանրԴեկորացիա
Ակտիվ շրջան1955-1986

Հրաչյա Համբարձումի Մեքինյան (1923, հունիսի 5, Լենինական - 1986, հունվարի 15, Լենինգրադ), հայ բեմադրող նկարիչ, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Մեքինյանը ծնվել է Լենինականում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1944-1949 թվականներին աշխատել է Ստեփանավանի թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ։ 1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1956 թվականից աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1964 թվականից բնակվել և աշխատել է Լենինգրադում, որտեղ աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Եղել է ավելի քան 22 բեմադրությունների նկարիչը «Երեք հաստլիկները»(1966 թ.), «Անգլուխ ձիավորը» (1973 թ.), «Աշտարակ» (1987 թ.)[1][2]։ Հրաչյա Մեքինյանը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Մելքոնյանի մորեղբայրն է։

Նկարահանվել է «Երեք անգամ սիրո մասին» (1981 թ.) և «Ձայն» (1986 թ.) ֆիլմերում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]