Այրա Կաալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրա Կաալ
էստ․՝ Aira Kaal
Այրա Կաալ.jpg
Ծնվել էհոկտեմբերի 25 (նոյեմբերի 7), 1911
ԾննդավայրՊյոիդե, Սաարեմաա, Էստոնիա
Վախճանվել էապրիլի 7, 1988(1988-04-07)[1] (76 տարեկան)
Վախճանի վայրՏարտու, Էստոնական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտությունհեղինակ, լրագրող, բանաստեղծուհի և գրող
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան
ԱշխատավայրՏարտուի համալսարան
Պարգևներ
ԱմուսինArthur Robert Hone?

Այրա-Վիլհելմինա Կաալ (իսկական անունը՝ Այրա Հոուն, էստ․՝ Aira Kaal, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7), 1911, Պյոիդե, Սաարեմաա, Էստոնիա - ապրիլի 7, 1988(1988-04-07)[1], Տարտու, Էստոնական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), էստոնացի գրող, բանաստեղծուհի, լրագրող։ Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող (1971)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1940 թ. ավարտել է Տարտուի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է լրագրող։ 1945—1950 թթ. մարքսիզմ-լենինիզմ է դասավանդել Տարտուի համալսարանում։

1944 թվականից Էստոնիայի գրողների միության անդամ է։

1940 թվականից կոմունիստական կուսակցության անդամ է։ 1951 թվականին հեռացվել է կուսակցությունից, սակայն 1956 թ. վերականգնվել է կոմկուսի շարքերում։

1980 թվականին Այրա Կաալն այն 40 մտավորականների շարքում էր, ովքեր ստորագրեցին էստոներենի պահպանության համար գրված բաց նամակը։

Մահացել է 1988 թվականին Տարտուում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրա Կաալը հեղինակ է մի շարք էսսեների, ճանապարհորդական նոթերի, վեպերի, պիեսների, բանաստեղծությունների ժողովածուների, ինչպես նաև հայրենի բնակավայրի՝ Սաարրեմաա կղզու մասին քնարական-հրապարակախոսական էսքիզների։

Ակտիվ ստեղծագործել սկսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1945 թվականին։

Այրա Կաալի բանաստեղծություններում արտացոլում են գտել պատերազմի դժվարությունները, հետպատերազմյան տարիների աշխատանքն ու պայքարը հանուն խաղաղության։ Նրա բանաստեղծություններն աչքի են ընկնում քաղաքական երանգներով, փիլիսոփայական բովանդակությամբ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծությունների ժողովածուներ.
    • «Չեմ տա զենքը» («Ma ei anna relva käest», 1945),
    • «Հաղթանակի հրթիռ» («Võidurakett», 1948),
    • «Ազատ հայրենիք» («Vaba kodumaa», 1950),
    • «Ծովային քամիներ» («Meretuuled», 1958),
    • «Ընտիր բանաստեղծություններ» (1961)
    • "Üks tigu ilma majat"a (1968)
    • «Pihlakad mere ääres» (1971)
    • «Hetked merega» (1976)
    • «Saaks kord seda imet veel vaadata» (1981)

Էսսե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդն ու կնոջ հոգեբանությունը» («Mehe ja naise psühholoogiast», 1936)

Հումորային վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մայրիկն ու ես» («Mamma ja mina», 1939, ""Reet Ueilu"" կեղծանունով)

Ճանապարհորդական նոթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հնդկաստան» («Muljeid ja mõtteid India sõidult», 1958)
  • «Չինաստան» («Pilk tänapäeva Hiinasse», 1961)
  • «Հայաստան» («Esimest korda Armeenias», 1964)

Արձակ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Teelahkmel» (1956)
  • «Kodunurga laastud» (երեք հատորով, 1966, 1970, 1978)
  • «Seitse tõtt ja seitse valet» (1986) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]